Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 223 նոր դեպք, առողջացել է 101 քաղաքացի
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    10 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    66%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    79%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    67%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 223 նոր դեպք, առողջացել է 101 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 223 նոր դեպք, առողջացել է 101 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք, առողջացել է 101 քաղաքացի, մահացել՝ 1-ը: Մեկ օրում կատարվել է 3211 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 694357-ի: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169820 դեպք, որոնցից 161577-ն` առողջացած, 3156-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4293 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան  1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել  այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի թիվը 794 է:

Փետրվարի 17-ին Արցախում կատարվել է 36 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
 
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2873 քաղաքացու հետազոտություն, որից 499-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 դեպք: Կատարվել է 20321 թեստավորում:

Թեմայի այլ նորություններ