Չի բացառվում, որ առաջիկայում գնանք նաև բաց տարածքում դիմակ կրելու անհրաժեշտությանը. ՀՀ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    20 կմ/ժ
  • Լոռի 14°C
    74%
    14 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    75%
    1 կմ/ժ
  • Արարատ 18°C
    30%
    16 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    36%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 20°C
    62%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Չի բացառվում, որ առաջիկայում գնանք նաև բաց տարածքում դիմակ կրելու անհրաժեշտությանը. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին ներկայացրեց իրավիճակի հետ կապված Կառավարության ռազմավարական պատկերացումը:

«Կարծում ենք, որ չպետք է գնանք լոքդաունների, այլ երկու ուղղությամբ աշխատենք: Առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացումը: Չի բացառվում, որ այստեղ նոր որոշումներ կայացնենք, չի բացառվում, որ առաջիկայում գնանք նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը»,- ասաց Փաշինյանը:

Կառավարության ռազմավարության երկրորդ ուղղությունը պատվաստումների ծավալն ընդլայնելն է:

«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ մենք մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ ունենք քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված, ունենք կալանավորված անձինք՝ պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու համար: Մենք այդքան չարչարվում ենք, պատվաստանյութեր ենք ձեռք բերում, բայց դեպքեր ունենք, երբ թուղթը տալիս են, պատվաստանյութի սրվակը բացում են, ուղղակի դատարկում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաները հերթապահում են ու իրականացնում պատվաստումներ: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ շաբաթ և կիրակի օրերին պատվաստման գործընթացը պոլիկլինիկաներում ավելի պասիվ է: 

«Բաց են նաև մեր շարժական կետերը: Քանի որ նախորդ կիրակի շատ հաջող անցավ մեր պատվաստման միջոցառումն Օպերայի բակում, այս կիրակի նման միջոցառում ունենալու ենք Գյումրիում: Գյումրու մեր բնակիչներին կոչ եմ անում՝ ակտիվ մասնակցեք, պատվաստվեք և պաշտպանեք ձեզ ու ձեր ընտանիքներին»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ այս շաբաթ-կիրակի ևս Հյուսիսային պողոտայում գործելու են պատվաստումային շրջիկ կետերը:

Թեմայի այլ նորություններ