Վահրամ Դումանյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձրացնելու է Արցախում կրթության իրավունքի հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    32%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    45%
    11 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    50%
    11 կմ/ժ
  • Արարատ 26°C
    32%
    3 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    53%
    12 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    48%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    34%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    41%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.1624
  • Դոլար = 388.08

Վահրամ Դումանյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձրացնելու է Արցախում կրթության իրավունքի հարցը

Վահրամ Դումանյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձրացնելու է Արցախում կրթության իրավունքի հարցը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի շրջանակում նոյեմբերի 10-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մեկնարկել է Կրթության վերաբերյալ բարձրաստիճան գլոբալ հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են համաշխարհային կրթության հիմնախնդիրները:
 
Հանդիպման օրակարգում ներառված են հարցեր կրթության մեջ ներդրումների, գլոբալ կրթության համագործակցության մեխանիզմների, COVID-19 համավարակի ազդեցությունը Կայուն զարգացման նպատակ 4-ի (Որակյալ կրթություն) վրա և այդ առնչությամբ հանձնառությունների մշտադիտարկման, ինչպես նաև կրթության ֆինանսավորման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է ընդունել «Փարիզյան հռչակագիրը», որտեղ կշեշտադրվի կրթության ոլորտում ներդրումներ կատարելու հանձնառության վերականգնումը և դեպի Կայուն զարգացման նպատակ 4-ի առաջընթացի խթանումը:
 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 41-րդ նստաշրջանին որպես ՀՀ ներկայացուցիչ մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Հանդիպմանը հեռավար ելույթով հանդես է գալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
 
Իր ելույթում նախարարը կարևորելու է կրթությունը՝ որպես կայուն զարգացման բոլոր նպատակների իրագործման հզոր գործիք, և անդրադառնալու է COVID-19 համավարակով ստեղծված ճգնաժամի պայմաններում կայուն նպատակների իրագործմանն ուղղված Հայաստանի քայլերին: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրելու է նաև Արցախի Հանրապետության դեմ անցյալ տարի սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդրի վրա և այդ պայմաններում  կրթության իրավունքի իրացման հարցին:

Թեմայի այլ նորություններ