Ուկրաինայի Գերագույն ռադայի էջում Արցախի վերաբերյալ տեղադրված ապատեղեկատվությունը հեռացվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    28%
    13 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    42%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    29%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    68%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    9 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    51%
    18 կմ/ժ
  • Արցախ 14°C
    78%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Ուկրաինայի Գերագույն ռադայի էջում Արցախի վերաբերյալ տեղադրված ապատեղեկատվությունը հեռացվել է

Ուկրաինայի Գերագույն ռադայի էջում Արցախի վերաբերյալ տեղադրված ապատեղեկատվությունը հեռացվել է

Այսօր վաղ առավոտից համացանցում մեծ իրարանցում է սկսվել Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտոնական էջում տեղադրված ապատեղեկատվության պատճառով: Բանն այն է, որ  Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը հրապարակել է Արցախի Հանրապետության Փառուխ գյուղ ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված գրառում: Գերագույն Ռադան նախ հրապարակել է «Новини Збройних сил» տելեգրամյան ալիքի չճշտված տեղեկությունը, թե, իբր, «Ադրբեջանի զինուժը հարձակման է անցել Ղարաբաղում` օգտվելով Ռուսաստանի կողմից զինվորներին Ուկրաինա տեղափոխելու հանգամանքից», այնուհետև վերաշարադրել այդ հրապարակումը: Բացի այդ, Գերագույն Ռադան օգտագործել է էմոջի` դրանով իսկ, կարծես, ողջունելով Ադրբեջանի կողմից Արցախում հայերի էթնիկ զտումները: Ավելի ուշ, Գերագույն Ռադան այդ գրառումը հեռացրել է:

Այս ակնհայտ ապատեղեկատվությունը հրապարակվել է՝ չնայած այն հանգամանքին, որ կեղծ տեղեկատվությունը բազմիցս հերքվել է և Ուկրաինայում մղվող ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանը բացահայտ չեզոք դիրքորոշում է որդեգրել: Ի դեպ, ուկրաինական պետական գերատեսչության այս թվիթը բազմաթիվ ուկրաինացիների ուրախությունն է հարուցել:

Նշենք, որ հայկական դիվանագիտական կողմի ջանքերով և մեծ աղմուկի արդյունքում թվիթն արդեն հեռացվել է:

Թեմայի այլ նորություններ