Տարակուսանքի տեղիք է տալիս փաստը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    57%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    75%
    1 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25205
  • Դոլար = 387.927

Տարակուսանքի տեղիք է տալիս փաստը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ. Փաշինյան

Տարակուսանքի տեղիք է տալիս փաստը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ. Փաշինյան

Ըստ ՀՀ վարչապետի՝ տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ։ 

«Ինչո՞ւ է տարակուսանքի տեղիք տալիս: Որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը։

Ի դեպ, ուզում եմ ասել, որ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս՝ Ազգային ժողովի պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու, որովհետև դա հենց դրա համար է, որ ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև»,- շեշտեց ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները բոյկոտել էին խորհրդարանի աշխատանքը՝ մտադրություն ունենալով մեկնել Արցախ և մարզեր։

Թեմայի այլ նորություններ