System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    3 կմ/ժ
  • Արարատ 13°C
    68%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    90%
    4 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    81%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար

System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար

System of a Down խմբի մենակատար, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նշել է, որ խումբն իր երկու նոր երգերի շնորհիվ մոտ 1 միլոն դոլար է հավաքել Հայստանին և Արցախին օգնելու համար:

Այս մասին գրում է iheart.com կայքը՝ մեջբերելով Սերժ Թանկյանի՝ կալիֆորնիական NBC-ին տված հարցազրույցը, որում հայազգի երաժիշտը շեշտել է, որ խմբի նոր երգերը ոչ մի կապ չունեն նրանց վերամիավորման հետ. «Մենք որոշեցինք դա անել, որպեսզի կարողանանք հարցազրույցներ անցկացնել անարդարության և հումանիտար աղետի մասին, որոնք իրականացվում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի հայերի նկատմամբ, ինչպես նաև հավաքել անհրաժեշտ մարդասիրական միջոցներ: Այնպես որ դա մեր երաժշտական կարիերայի, խմբի կամ մեր մասին չէ»,- ասել է նա:

Թանկյանը նաև նշել է, որ առաջիկայում այլ աճուրդներ նույնպես անելու են՝ հաջակցություն Արցախի և Հայաստանի. «Մենք առաջիկա շաբաթների ընթացքում մի քանի դրամահավաք միջոցառումներ և աճուրդներ նույնպես կանենք՝ մեկ ամսվա ընթացքում, որպեսզի փորձենք շատ ավելին հավաքել»:

Ռոք երաժիշտը նաև հավելել է, որ երաժշտությունը տարբեր առումներով շատ լավ հնարավորություններ է ընձեռում, բայց նա նախ և առաջ գնահատում է նրա միջոցով արդարությունը բարձրաձայնելու հնարավորությունը. «Երաժշտությունը մի շարք հրաշալի հնարավորություններ է ընձեռում՝ մարդկանց զվարճացնելու, լավ զգացողություններ փոխանցելու, բայց ես հատկապես իմ ուշադրությունը սեւեռում եմ երաժշտության այն կողմի վրա, որն ինձ առաջ է մղում եւ մարտահրավեր նետում՝ արդարությունը բարձրաձայնելու: Ես գնահատում եմ այն արտիստներին, որոնք նման մոտեցում են ցուցաբերում: Այդպիսին են նաեւ System of a Down-ի աշխատանքների մեծամասնությունը, եւ ես կարծում եմ՝ մեր երկրպագուները գնահատում են մեր այդ սկզբունքը»,- նշել է System of a Down խմբի մենակատարը:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ ռոք խումբ «System Of A Down»-ը 15 տարվա դադարից հետո երկու նոր երգ թողարկեց՝ «Protect The Land» («Պաշտպանենք երկիրը») եւ «Genocidal Humanoidz» («Ցեղասպան մարդասիրություն») խորագրերով՝ այդ կերպ փորձելով աջակցել Արցախին:

Թեմայի այլ նորություններ