Ստեփանակերտում վթարի հետևանքով մեքենաները բախվել են բետոնե արգելապատնեշին ու ծառին. կա տուժած
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    26 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    28 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    21 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    28%
    30 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    59%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    26 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    44%
    17 կմ/ժ
  • Արցախ 21°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ստեփանակերտում վթարի հետևանքով մեքենաները բախվել են բետոնե արգելապատնեշին ու ծառին. կա տուժած

Ստեփանակերտում վթարի հետևանքով մեքենաները բախվել են բետոնե արգելապատնեշին ու ծառին. կա տուժած

Ապրիլի 21-ին՝ ժամը 00:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։

Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի վարորդ Ա. Ա-ն (ծնված 1996թ) և «ՎԱԶ 2121» ավտոմեքենայի վարորդ՝ Մ. Ա-ն (ծնված 1998թ.), համընթաց երթևեկությամբ Նաբերեժնայա փողոցում, նախնական տվյալներով արագության գերազանցման պատճառով, կորցրել են ավտոմեքենաների կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել ճանապարհի աջ մասում առկա բետոնե արգելապատնեշին և ծառերին, ինչի հետևանքով «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի ուղևոր Ա. Գ-ն (ծնված 1991թ.) մարմնական տարբեր աստիճանի վնասվածներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Թեմայի այլ նորություններ