Ստեփանակերտում վնասազերծվել է 4 քաղաքացի, ովքեր զբաղվում էին թալանով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    17 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    36%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    88%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    83%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    17 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    67%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ստեփանակերտում վնասազերծվել է 4 քաղաքացի, ովքեր զբաղվում էին թալանով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Տեղի իրավապահները քաղաքացիների հետ վնասազերծել են և Ստեփանակերտի ոստիկանություն են բերման ենթարկել 4 հայ ստահակի, ովքեր Արցախի Հանրապետությունում կասկածվում են թալանով զբաղվելու մեջ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում դեպքի ականատեսներն ասում էին. «Պատերազի առաջին օրվանից մի քանի երիտասարդներով՝ մեր ուժերով, միշտ առաջնագիծ զինվորին հասցրել ենք ինչ կարող ենք՝ սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության պարագաներ: Երեկ հերթական օգնությունը տանելուց հետո նկատեցինք, որ Hyundai Elantra ավտոմեքենան, որի ապակիները կոտրված են, անցավ մեր մոտից ու քանի որ վստահ ենք, որ դա մեր մեքենան է, սկսեցին հետապնդել: Մի պահ մեր տեսադաշտից կորավ: Ճիշտ կողմնորոշվեցինք ու դիմեցինք դրսում գտնվող Ստեփանակերտի իրավապահներին: Վերջիններս վայրկյանների ընթացքում վնասազերծեցին այդ 4 թալանչիներին ու տարան ոստիկանություն: Որոշ ժամանակ անց մեզ ասացին, որ նյութեր են նախապատրաստվում և դեպքի մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի իրենց գործընկերներին: Խոսքեր չենք գտնում ասելու, թե ինչպես կարելի է այս օրերին, երբ հայությունը մի բռունցք դարձած, ով ինչով կարող է փորձում է օգնել վիրավոր Արցախին, իսկ նման ստահակ ճիվաղները զբաղվում են թալանով»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երիտասարդների կողմից կատարված ազգանվեր աշխատանքների մասին, երբ նրանք առաջին օրվանից կանգնած են եղել զինվորի կողքին և ինչով կարողացել օգնել են Արցախին, իմացել է նաև Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ ժողովրդի սիրելի՝ լեգենդար Կոմանդոսը:

Թալան անելու կասկածանքով վնասազերծվածներն են․

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 

Թեմայի այլ նորություններ