Ստեփանակերտում քաղաքացին կրակ է արձակել ոստիկանական անձնակազմի ուղղությամբ. կա զոհ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    51%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    78%
    12 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    32%
    15 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    38%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 18°C
    73%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ստեփանակերտում քաղաքացին կրակ է արձակել ոստիկանական անձնակազմի ուղղությամբ. կա զոհ

Ստեփանակերտում քաղաքացին կրակ է արձակել ոստիկանական անձնակազմի ուղղությամբ. կա զոհ

Ապրիլի 16-ին ժամը 22:25-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Սերգո Շաքարյանը (ծնված 1969թ.) ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի փողոցում տեղակայված Արցախի ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ և իր մոտ առկա «АК-74» տիպի ինքնաձիգով թիրախային կրակահերթ արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ:

Ոստիկանության ավագ տեսուչ հերթապահ Ժ.Ե.-ն կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:

Այնուհետև Սերգո Շաքարյանը նույն նպատակով հետապնդել է ՕԿԿ կրտսեր տեսուչ հերթապահ Ա.Խ.-ին, սակայն վերջինիս հաջողվել է խուսանավել:

Քիչ անց Ս.Շաքարյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սերգո Շաքարյանը ձերբակալվել է:

Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, իրականացվում է նախաքննություն:

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում այսօր հարգանքի տուրք են մատուցել՝ ապրիլի 16-ին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անսթափ քաղաքացու կողմից արձակված կրակոցներից նահատակված Ժիրայր Ենգիբարյանի հիշատակին, որին ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և համակարգի ծառայողների ուղեկցությամբ մասնակցել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ոստիկանության նախկին ղեկավար Կամո Աղաջանյանը, Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Ֆեյսբուքի էջում։

«Ժիրայր Բորիսի Ենգիբարյանը Արցախի ոստիկանության օրինակելի ծառայողներից էր և իր բարեվարքությամբ ու տեսակով օրինակ է հանդիսացել իր համածառայակից ընկերներին: Ծառայության ամբողջ ընթացքում գերազանցությամբ է կատարել իրեն վերապահված պարտականություններն ու խնդիրները, ցուցաբերել բարձր պատասխանատվություն:

Ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 1-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում:1991-2001 թվականներին սովորել է գյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում:

2004-2009 թվականներին սովորել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի իրավագիտություն բաժնում, ստանալով՝ Իրավաբանի որակավորում:

Ծառայությունը հայրենիքին

Ժիրայր Բորիսի Ենգիբարյանը 2001-2003 թվականներին ծառայել է Արցախի պաշտպանության բանակում:

2009 թվականի դեկտեմբերի 1-ից ընդունվել է ծառայության ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության վաշտի թիվ 2 ճանապարհապարեկային ծառայության սպայական դասակում՝ որպես տեսուչ:

2015 թվականի հուլիսի 10-ին նշանակվել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ձերբակալվածների պահման վայրի տեսուչ:

2020 թվականի նոյեմբերի 27-ին նշանակվել է ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ:

Ծառայության ողջ ընթացքում արժանացել է պետական ու գերատեսչական մի շարք խրախուսանքների և մեդալների:

2016 թվականի նոյեմբերի 26-ին գործառական պարտականությունների բարեխիղճ կատարման, ծառայության մեջ բարձր ցուցանիշների հասնելու համար և ի նշանավորումն ոստիկանության օրվա՝ Ժիրայր Ենգիբարյանը ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով:

2020թվականի օգոստոսի 5-ին ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով:

Արցախի նախագահի հրամանագորվ հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Ամուսնացած է, ունի 2 զավակ:

Ժիրայր Ենգիբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր իր հայրական տանը՝ Նորագյուղում, ժամը 18:00-ից 20:00-ը: Հուղարկավորությունը՝ երկուշաբթի ժամը 13:00-ին»,- նշված է գրառման մեջ:

Թեմայի այլ նորություններ