Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    17%
    9 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    27%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    43%
    12 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    48%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    26%
    8 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    50%
    14 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    17%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    36%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    17%
    9 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    31%
    16 կմ/ժ
  • Արցախ 22°C
    40%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16554
  • Դոլար = 388.08

Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է խաղաղ կյանքի վերականգնումը:

Քաղաքի էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով: Վերականգնվել է քաղաքի էլեկտրակայանի աշխատանքը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուսաստանի ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները ուսումնասիրել են պայթուցիկ նյութերի առկայության վերացման աշխատանքների վայրերը, ներառյալ՝ երկու դպրոցների շենքերը, որոնցում ուսումնական գործընթացը կվերսկսվի առաջիկայում:
 

Ավելի վաղ վերականգնվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը եւ հաստատվել ճանապարհային երթեւեկությունը: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական վարչակազմին Ստեփանակերտ քաղաքում հանրային ճանապարհների մաքրման եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման գործում:

Նշվում է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը եւ Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման ռեժիմը:

Թեմայի այլ նորություններ