Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթուն է առաջացել. նոր մանրամասներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    43%
    6 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    66%
    3 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    66%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    47%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    78%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթուն է առաջացել. նոր մանրամասներ

Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթուն է առաջացել. նոր մանրամասներ

Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթուն է առաջացել։ Հանգամանքները պարզվում են։ Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։

Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում թթվածնային սարքավորումների արտադրամասում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Անմիջապես դեպքի վայր է ժամանել ԱՆ «Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը: Այս պահի դրությամբ տուժածներ չկան:
 
«Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասված է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ: Բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է՝ հնարավոր ռիսկային իրավիճակները կանխվել: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
 
ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:
 
ԹԱՐՄԱՑՈՒՄ. 2022թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ նրբանցք թիվ 20/3 հասցեում` «Պլատոչնի» կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են պահեստի հարակից տարածքում տեղակայված արտադրամասեր, շինություններ և դրանց ներսում առկա գույքը:

Փաստի առթիվ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1986թ. ծնված Դ.Մ-ն,1998թ. ծնված Հ.Ս.-ն,1955թ. ծնված Յու.Մ-ն և 1986թ. ծնված Լ.Ք.-ն: Տարվում է համապատասխան քննություն։ Արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։

Թեմայի այլ նորություններ