Շտապ քայլեր են պետք հումանիտար ճգնաժամից խուսափելու համար. Human Rights Watch-ի ներկայացուցիչը՝ ԼՂ-ում իրավիճակի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    10%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    17%
    4 կմ/ժ
  • Լոռի 23°C
    44%
    13 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    54%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    11%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    11 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    10%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    41%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    10%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Շտապ քայլեր են պետք հումանիտար ճգնաժամից խուսափելու համար. Human Rights Watch-ի ներկայացուցիչը՝ ԼՂ-ում իրավիճակի մասին

Շտապ քայլեր են պետք հումանիտար ճգնաժամից խուսափելու համար. Human Rights Watch-ի ներկայացուցիչը՝ ԼՂ-ում իրավիճակի մասին

 Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան իր մտահոգություններն է հայտնել Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակի հետ կապված: Գիորգի Գոգիան «Թվիթեր»-ում նշել է, որ երկու շաբաթվա ընթացքում սառնամանիքի պայմաններում Լեռնային Ղարաբաղի բնակիչները 2-րդ անգամ մնացել են առանց ջեռուցման, որովհետև  գազատարի մի հատվածն անցնում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով:

«Հացաբուլկեղենի շատ խանութներ չեն աշխատում, ինչը կարող է հացի սուր պակասի  պատճառ դառնալ: Գազի անջատումն անդրադառնում է նաև ուսումնական հաստատությունների՝ մանկապարտեզների և դպրոցների գործունեության վրա։ Դրանք  մնում են փակ, քանի որ չեն ջեռուցվում: Շտապ քայլեր են անհրաժեշտ հետագա հումանիտար ճգնաժամից խուսափելու համար»,-նշել է նա:

Թեմայի այլ նորություններ