Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում մարտական պատրաստության շրջանակներում ուշագրավ սցենարով վարժանքներ են անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    86%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    43%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    60%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    66%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    47%
    5 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում մարտական պատրաստության շրջանակներում ուշագրավ սցենարով վարժանքներ են անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուս խաղաղապահները մարտական պատրաստության պլանային պարապմունքի շրջանակներում վարժանքներ են անցկացրել պայմանական հակառակորդի անօդաչու ավիացիայի կիրառմամբ հնարավոր խախտումների կանխարգելման եւ Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի դիտակետերում անվտանգության ապահովման ուղղությամբ:

Պարապմունքներն անցկացվել են վեց ուսումնական վայրերում։ Զինծառայողները մշակել են տեղակայման վայրից դուրս գալու, պայմանական սահմանախախտի արգելափակման եւ նշված սահմանագիծ մանեւրելու ժամանակ տեղանքի ռելիեֆի առանձնահատկությունները օգտագործելու, ինչպես նաեւ հնարավոր հարձակման դեպքում համապատասխան գործողությունների իրականացման նոր մարտավարական հնարքներ եւ գործողություններ:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ վարժանքի առանձնահատկությունը դիտորդական կետի պատասխանատվության գոտում անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հայտնաբերման առաջադրանքների կատարումն էր՝ փակ կապի ուղիներով տեղեկատվության փոխանցումը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարական կետին:
 
«Դիտորդական կետի անձնակազմը միջոցներ է մշակել մարտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Գործողություններ են մշակվել կրակակետեր գրավելու, տեխնիկայի քողի ներքո դիրքերից առաջ շարժվելու համար: Նաև անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման դեպքում հակաօդային դիտակետի դիտորդն աշխատել է ներածական գործողություններ վրա: Միջոցներ են փորձարկվել խրամատային պայթուցիչների միջոցով դրանց երկարացման ուղղությամբ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիսլավ Վորոբիևը:
 
Ըստ հաղորդագրության՝ դասընթացն ավարտվել է զինծառայողների գործնական գործողությունների և դիտակետի մարտական պատրաստվածությունը պահպանելու համար առաջադրանքների մշակման համապարփակ վարժանքով:

Թեմայի այլ նորություններ