Ռուս խաղաղապահները հումանիտար ակցիա են իրականացրել Արցախի Մարտունու շրջանի երեխաների համար. ՌԴ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    20 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    32 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    30%
    22 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    48%
    32 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ռուս խաղաղապահները հումանիտար ակցիա են իրականացրել Արցախի Մարտունու շրջանի երեխաների համար. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Գիտության օրվան ընդառաջ հումանիտար ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղում սահամանզատման գծի մոտակայքում գտնվող Մարտունիի շրջանի երեխաների համար: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես հաղորդվում է, խաղաղապահները Մաճկալաշենի միջնակարգ դպրոցում ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորել են մոտ 100 աշակերտի ուսուցիչների:

«Այսօր Մարտունու շրջանի Մաճկալաշեն բնակավայրում հումանիտար ակցիա է իրականացվել երեխաներին՝ №2 դպրոցի սաներին, գրենական պիտույքների հավաքածուներ նվիրելու համար: Միջոցառմանը մասնակցել են երկրորդից մինչև տասներկուերորդ դասարանի երեխաները: Ցանկանում եմ ընդգծել, որ ամեն փաթեթ համապատասխանել է տվյալ դասարանի պահանջներին: Բացի այդ, դպրոցին են տրամադրվել Մենդելեևի աղյուսակի, քարտեզների, գնդակների և այլ իրերի փաթեթներ»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Թեմայի այլ նորություններ