Ռուբեն Ռուբինյանը վերահաստատում է՝ հայկական կողմի օրակարգում «Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չունի
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    17 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    3 կմ/ժ
  • Արարատ 13°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    93%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    75%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    94%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Ռուբեն Ռուբինյանը վերահաստատում է՝ հայկական կողմի օրակարգում «Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չունի

Ռուբեն Ռուբինյանը վերահաստատում է՝ հայկական կողմի օրակարգում «Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չունի

Հայաստանի Հանրապետությունը միջանցքային տրամաբանությամբ որևէ նախագիծ և երևույթ չի՛ քննարկում և չի՛ քննարկել։

Այս մասին երեկ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով տարածվող այն տեղեկությունների մասին, թե Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկվել և քննարկվում է նաև «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նախագիծ։

««Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չունի մեր օրակարգում։ Ես զարմանում եմ՝ ինչու են ամեն անգամ այդ հարցը տալիս լրագրողները և ստանում նույն պատասխանը։ Հայաստանի Հանրապետությունը միջանցքային տրամաբանությամբ որևէ նախագիծ և երևույթ չի՛ քննարկել, չի՛ քննարկում և չի՛ էլ քննարկելու։ Որևէ խոսք չի կարող լինել նաև «Լաչինի միջանցքի» և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի կարգավիճակի իմաստով որևէ նմանության մասին։ Դա բխում է նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունից»,- ասաց Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի տարբեր պաշտոնյանների և թուրք գործընկերների հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ չեն նպաստում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. «Այդ հարաբերությունները ոչ մի կերպ չեն նպաստում գործընթացի կարգավորմանը և թերևս խանգարում են»։  

Խոսելով Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման մասին, որը տեղի է ունենալու հուլիսի 1-ին, Վիեննայում՝ Ռուբինյանը ընդգծեց՝ հանդիպումը վերաբերում է հարաբերությունների կարգավորմանը, և քննարկվելու են այն բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվելու են այդ ուղղությամբ։ Վերջինս շեշտեց՝ այս գործընթացից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել և ունի քաղաքական կամք:

«Ու ցուցադրում է այդ քաղաքական կամքը։ Արագ կարգավորման հասնելու և գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից։ Մինչ այս պահը առանձնապես մեծ առաջընթաց չկա, դա նաև տեսանելի է»,- ասաց նա՝ հավելելով՝ չկա որևէ փաստաթուղթ, որի շուրջ պետք է լինի քննարկումը երկու ներկայացուցիչների միջև։

Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ հանդիպումները, օրինակ, Երևանում չեն անցկացվում, այլ երրորդ երկրում, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը շեշտեց՝ հանդիպման վայրը տեխնիկական հարց է. կարևոր է քաղաքական կամքը։

«Եթե այդ կամքը կա, ապա հանդիպման վայրը դառնում է զուտ տեխնիկական հարց։ Բացի այդ՝ Թուրքիայի հնչեցրած առաջարկը՝ հանդիպումը անցկացնել Երևանում, ենթադրվում է, որ մեր թուրք գործընկերները գործընթացը ուզում են տեսնել որպես երկկողմ գործընթաց: Բայց այդ համատեքստում տարօրինակ են թուրք գործընկերների և նրանց տարբեր պաշտոնյանների կողմից հնչող հայտարարությունները, որ իրենց գործընթացը կորդինացնում են Ադրբեջանի հետ»,- նշեց Ռուբինյանը։

ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հանդիպումից հանդիպում Թուրքիայի պատրաստակամության անկում չի նկատվում, բայց և չի երևում մեծ առաջընթաց․ «Ես չէի ասի, որ շատ ոգևորված սկսվեց ամեն բան։ Գործընթաց է, և այդ գործընթացը դեռ շոշափելի արդյունքներ չի տվել, սակայն չի նշանակում, որ այն չի կարող տալ և որ հաստատ տալու է»,- ընդգծեց նա։

Նրա կարծիքով՝ Թուրքիայի իր գործընկերոջ հետ հանդիպումներն անցնում են նորմալ միջավայրում։ Ռուբինյանի դիտարկմամբ՝ կարևոր չէ, թե բանակցող անձը ինչ է մտածում, կարևոր է, թե երկու երկրների կառավարությունները ինչ են մտածում և ինչի են պատրաստ այդ գործընթացում։ Ըստ նրա՝ Հայաստանի կառավարությունը ուզում է հասնել շուտափույթ կարգավորման և դրա համար պատրաստ է ձեռնարկել գործուն քայլեր։

Թեմայի այլ նորություններ