ՌԴ ԱԻՆ-ի՝ շինանյութով բեռնված ավտոշարասյունը ուղևորվել է Արցախ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    20 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    53%
    24 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    73%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    39%
    31 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    58%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    54%
    28 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    53%
    33 կմ/ժ
  • Արցախ 19°C
    56%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՌԴ ԱԻՆ-ի՝ շինանյութով բեռնված ավտոշարասյունը ուղևորվել է Արցախ

ՌԴ ԱԻՆ-ի՝ շինանյութով բեռնված ավտոշարասյունը ուղևորվել է Արցախ

ՌԴ ԱԻՆ-ի հումանիտար օգնության հերթական ավտոշարասյունը Երևանից այսօր առավոտյան ուղևորվել է Արցախ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը կազմել է բնակելի շինությունների, ինչպես նաև սոցիալական նշանակության օբյեկտների վերականգնման համար անհրաժեշտ առաջնահերթ շինանյութերի ցուցակը: Բեռը ներառում է ավելի քան 50 տոննա շինանյութ»,- հայտարարել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Եվգենի Գորելովը:

Նրա խոսքով՝ մարդասիրական շարասյունը բաղկացած է վեց բեռնատարից և երկու ուղեկցող ավտոմեքենայից: Շարասյունը Երևանից Եղեգնաձորով կմեկնի Գորիս՝ գիշերակացով: Ակնկալվում է, որ Արցախ կհասնի փետրվարի 24-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12.00-ին:

Թեմայի այլ նորություններ