Քննարկվել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և դրա հետ կապված խնդիրները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    20 կմ/ժ
  • Լոռի 14°C
    74%
    14 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    75%
    1 կմ/ժ
  • Արարատ 18°C
    30%
    16 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    36%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 20°C
    62%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Քննարկվել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և դրա հետ կապված խնդիրները

Քննարկվել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և դրա հետ կապված խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և դրա հետ կապված խնդիրների լուծման ուղիները:

Ավելի ուշ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված իրավիճակում ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո նախագահ Հարությունյանը ներկաներին մի շարք հանձնարարականներ է տվել դրանց համալիր լուծման ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ