Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    19%
    6 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    30%
    2 կմ/ժ
  • Լոռի 22°C
    45%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    48%
    12 կմ/ժ
  • Արարատ 26°C
    29%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    51%
    13 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    19%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    40%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    19%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    32%
    14 կմ/ժ
  • Արցախ 22°C
    39%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16554
  • Դոլար = 388.08

Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտնել է Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին: Ֆրանսիայի ԱԳ նախարարն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Այսօր Փարիզում ես մեկտեղեցի Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերներին, որպեսզի օգնեմ թուլացնել լարվածությունը: Ֆրանսիան մոբիլիզացված է մնում Մինսկի խմբում: Մենք չենք մոռանում մեկ տարի առաջ բռնկված պատերազմի զոհերին»,- գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել Փարիզում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման վերաբերյալ:

Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը նախ առանձին հանդիպումներ է ունեցել  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, որոնք Փարիզ են ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար:

Առանձին հանդիպումներից հետո Ֆրանսիայի ԱԳ նախարարը բացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի և ռուս համանախագահների հովանու ներքո:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ժան Իվ Լը Դրիանը վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը ամրապնդելու կողմերի միջև երկխոսությունը, որը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը՝ ի շահ տարածաշրջանի բնակչության:  Այդ նպատակին հասնելու համար նա վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը շարունակելու ակտիվ գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Թեմայի այլ նորություններ