Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    19 կմ/ժ
  • Լոռի 14°C
    87%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    76%
    5 կմ/ժ
  • Արարատ 24°C
    22%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    88%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    49%
    16 կմ/ժ
  • Արցախ 15°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ երկու նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելության իրականացման գոտում: Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

«Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։ Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝  դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: 

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել էին Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Թեմայի այլ նորություններ