Օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի երկայնքով հարաբերական կայուն է. Արցախի տեղեկատվական շտաբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    56%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    59%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    86%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    56%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    83%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    56%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    72%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.23574
  • Դոլար = 388

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի երկայնքով հարաբերական կայուն է. Արցախի տեղեկատվական շտաբ

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի երկայնքով հարաբերական կայուն է. Արցախի տեղեկատվական շտաբ

Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Այդ մասին հաղորդում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:

Ադրբեջանական «Ազերիգազը» հայտարարություն է տարածել` հայտնելով, որ Արցախի գազամատակարարումը մարտի 29-ից կվերականգնվի։

Ըստ ընկերության` գազամատակարարումն, իբր թե, դադարեցվել էր խողովակաշարի վթարի պատճառով, և այն վերականգնվել է իր աշխատակիցների կողմից։

Հաղորդվում է, որ գազամատակարարման վերականգնումից առաջ փորձարկումներ կիրականացվեն։

Մարտի 29-ին` փորձարկումների ավարտից հետո, բնական գազի մատակարարումը լիարժեքորեն կվերականգնվի։

Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։ Այդ մասին ասված է Արցախգազ ՓԲԸ-ի Ֆեյսբուքի էջում:
 
«Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու և արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ։
 
Հայտնում ենք, որ բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՓԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը։ Ուստի, հաղորդագրության մեջ նշված ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է:
 
Նշված հաղորդագրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մարտի 8-ին գազատարը Շուշիի հատվածում պայթեցնելուց և օրեր շարունակ դրա վերանորոգմանը խոչընդոտելուց հետո ադրբեջանական կողմը դիտավորյալ փական է տեղադրել գազատարի վրա՝ եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնելով Արցախի բնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու հանցավոր գործին»,- նշված է գրառման մեջ։

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ և ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը նշել է, որ բոլոր մակարդակներում իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական, հումանիտար և հոգեբանական ագրեսիվ գործողությունները դադարեցնելու և Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է խորհրդարանականների հարցերին՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում շատ կարևոր է միասնական և միահամուռ աշխատանքը:

Երեկ նամակ գրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախի անվտանգության խորհուրդը, նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, նպատակ ուներ նրա ուշադրությունը հրավիրելու Փառուխ գյուղի ու Քարագլուխ բարձունքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի վրա, քանի որ այդ տարածքը ամբողջովին գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տիրույթում:

Այդ մասին, Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, հայտարարել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Մենք ակնկալիք ենք հայտնել, որ ՌԴ ջանքերի շնորհիվ կվերացվեն այդ ագրեսիայի հետևանքները և ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր: Այդ առումով ողջունելի է ՌԴ պաշտպանության նախարարության երեկվա հստակ հայտարարությունը: Նամակում խնդրում ենք նաև ավելացնել խաղաղապահ զորակազմի մարդկային ու տեխնիկական ներկայությունն Արցախում, որը կօգնի ավելի արդյունավետորեն իրականացնել խաղաղապահ առաքելություն շուրջ 500 կմ շփման գծի երկայնքով: Պետք է քննարկել նաև խաղաղապահ զորակազմի գործառույթների ու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունները, որպեսզի նրանք ունենան բոլոր անհրաժեշտ լծակները (այդ թվում՝ ռազմական) արդյունավետորեն երաշխավորելու Արցախի բնակչության անվտանգությունը»,- նշել է նա:

Թեմայի այլ նորություններ