Մոսկվան ուշադիր հետևում է ՀՀ-ում և Ադրբեջանում խաղաղության պայմանագրի կնքման, ԼՂ կարգավիճակի որոշման խնդրի շուրջ քննարկումներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    28 կմ/ժ
  • Լոռի 14°C
    87%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    76%
    5 կմ/ժ
  • Արարատ 24°C
    22%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    88%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    49%
    16 կմ/ժ
  • Արցախ 15°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

Մոսկվան ուշադիր հետևում է ՀՀ-ում և Ադրբեջանում խաղաղության պայմանագրի կնքման, ԼՂ կարգավիճակի որոշման խնդրի շուրջ քննարկումներին

Մոսկվան ուշադիր հետևում է ՀՀ-ում և Ադրբեջանում խաղաղության պայմանագրի կնքման, ԼՂ կարգավիճակի որոշման խնդրի շուրջ քննարկումներին

Ռուսաստանն ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում ընթացող խաղաղության պայմանագրի ստորագրման մասին քննարկումներին: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան։

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում և Ադրբեջանում ընթացող քննարկումներին՝ երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի կնքման վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման հետ կապված»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ ցավոք, քաղաքական հարցերի վերաբերյալ հիմնարար տարաձայնությունները դեռ պահպանվում են: «Այդ պատճառով այս փուլում Մոսկվան կարևոր է համարում խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9 -ի և 2021 թվականի հունվարի 11 -ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթները: ՌԴ-ն հույս ունի, որ այդ քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար»,- ասել է Զախարովան։

Թեմայի այլ նորություններ