Մենք նույնպես մտահոգված ենք և փորձում ենք օգնություն ցուցաբերել. Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    15 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    39%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 24°C
    28%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    9 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    15 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    18 կմ/ժ
  • Արցախ 15°C
    76%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Մենք նույնպես մտահոգված ենք և փորձում ենք օգնություն ցուցաբերել. Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար

Մենք նույնպես մտահոգված ենք և փորձում ենք օգնություն ցուցաբերել. Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար

Ցանկացած իրավիճակ, որը բացասաբար է ազդում խաղաղ բնակիչների կյանքի վրա, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար խիստ մտահոգիչ է։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ իրենց տները ջեռուցելու և ուտելիք պատրաստելու համար ջանում են այլընտրանքային ուղիներ գտնել: Մենք նաև ականատես ենք, թե ինչպես են բնական գազի մատակարարման խափանումից տուժում հասարակական կյանքի տարբեր ոլորտները, մասնավորապես՝ կրթական և առողջապահական համակարգերը։ Գազամատակարարումը կենսական նշանակություն ունի խաղաղ բնակչության համար, հատկապես` ցրտաշունչ եղանակային պայմաններում։

Այս մասին Արցախպրեսի` Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետին վերաբերող հարցմանն ի պատասխան ասել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Նիկոլյա Ֆլյորին։

«ԿԽՄԿ-ն կարեկցում է խաղաղ բնակչությանը այս դժվարին ժամանակներում: Մենք նույնպես մտահոգված ենք և փորձում ենք օգնություն ցուցաբերել։ Մեր նպատակն է աջակցել հատկապես կրթական և առողջապահական հաստատություններին: Այս օրերին մենք կապի մեջ ենք եղել համապատասխան կառույցների հետ՝ կարիքների վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար և արդեն իսկ սկսել ենք շուրջ 200 էլեկտրական տաքացուցիչների ձեռքբերման գործընթացը։ Մենք նաև ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել Ֆիզիկական վերականգնողական կենտրոնին՝ գազի բալոնների գնման համար՝ ճաշ պատրաստելը դյուրացնելու նպատակով»,- նշել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավարը։

Թեմայի այլ նորություններ