Մենք այդ գաղափարից չենք հրաժարվել. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    72%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    77%
    9 կմ/ժ
  • Արարատ 17°C
    53%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    78%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    59%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Արցախ 15°C
    76%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Մենք այդ գաղափարից չենք հրաժարվել. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու մասին

Մենք այդ գաղափարից չենք հրաժարվել. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու մասին

ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն բանից հետո, երբ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվեց սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ, հնչեց քննադատություն, թե Հայաստանը հրաժարվել է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից:

«Իրականությունը մի փոքր այլ է: Մենք այդ գաղափարից չենք հրաժարվել, բայց նաև գիտեք, որ Ուկրաինայի իրադարձությունների բերումով համանախագահության ներսում հարաբերությունները ծայրաստիճան լարված են: Ի դեպ, այդ լարվածությունը սկիզբ էր առել դեռ 2011 թվականին՝ Սիրիայի իրադարձություններից, ինչը անխուսափելիորեն ազդեցություն ունեցավ մեր տարածաշրջանային զարգացումների վրա:

Եվ հիմա էլ, այդ լարվածությունը հաշվի առնելով, մենք չենք կարող պասիվ սպասել համանախագահության գործողություններին, մյուս կողմից՝ երկկողմ խոսակցությունների մեկնարկը որևէ կերպ չի արգելում համանախագահության ներգրավումը գործընթացում:

Եվ, այո՛, մեր համոզմունքն այն է, որ գործընթացի նախապատրաստությունը պետք է մեկնարկել անհետաձգելիորեն, և պետք է հուսալ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կկարողանան տրված հանձնարարականները պատշաճ ժամկետում կատարել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը կարևոր է համարում այն, որ այսօր ողջ միջազգային հանրությունը գործընթացին աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում:

«Այս պատեհությունը պետք է իսկապես օգտագործել»,- նշեց նա:

Թեմայի այլ նորություններ