Մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել ավելի քան 2 հազար Արցախի բնակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    63%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    61%
    20 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    76%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    46%
    29 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    63%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    51%
    22 կմ/ժ
  • Արցախ 17°C
    63%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել ավելի քան 2 հազար Արցախի բնակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի կողմից շարունակվում է առաջադրանքների կատարումը, Հյուսիսային եւ Հարավային պատասխանատվության գոտիներում տեղակայված 23 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկողություն:

Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, շարունակվում է խաղաղ կյանքի վերականգնման հարցում անհրաժեշտ օգնության ցուցաբերումը։ Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ինչպես նաև ցուցաբերվում է մարդասիրական օգնություն և վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:

Մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել ավելի քան 2 հազար Արցախի բնակիչ: Ընդհանուր առմամբ նախկին բնակության վայրեր են վերադարձել արդեն շուրջ 15 հազար բնակիչ, ովքեր նախկինում ստիպված են եղել լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների պատճառով:

Բնակիչներին օգնության, ինչպեսնաև սոցիալական ենթակառուցվածքների եւ բնակելի տների վերականգնման համար ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է ավելի քան 300 տոննա շինարարական նյութերի անվտանգ տեղափոխումը Ստեփանակերտ: Հումանիտար ականազերծման կենտրոնի մասնագետներն իրականացրել են 1 հեկտար տարածքի եւ 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի պայթունավտանգ առարկաների մաքրում, հետազոտվել է 78 շենք, այդ թվում ՝ Ստեփանակերտ քաղաքի դպրոցները, ինչպես նաև ջրի զտման և մաքրման կայանները։ Ընդհանուր առմամբ ականազերծման ընթացքում հայտնաբերվել է 57 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ կահավորված տարածք և ոչնչացվել:

Որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատը, որի մասնագետները օգնություն կցուցաբերեն նաև տեղի բնակիչներին: Ստորաբաժանումը համալրված է փորձառու բժիշկներով եւ հագեցած է բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, այդ թվում ' վիրահատական սարքավորումներով: Հայաստան է ժամանել և արդեն դեպի Ստեփանակերտ ճանապարհին է Հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջատար խումբը, որի կազմում են 37 մասնագետ՝ անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու տեխնիկայով:

Նոյեմբերի 25-ին, ժամը 00.00-ից, Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի Քելբաջարի շրջանի հանձնումն ադրբեջանական կողմին:

Խաղաղապահ առաջադրանքների կատարման եւ հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շփումներ են հաստատված հակամարտող կողմերի հրամանատարության եւ տեղական վարչակազմերի հետ: Կապի ուղիղ միջոցներով շարունակական փոխգործակցություն է իրականացվում նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:

Թեմայի այլ նորություններ