ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ձևաչափը չի ենթադրում ուղղակիորեն բանաձևի կամ հայտարարության ընդունում. ԱԳՆ խոսնակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    94%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    1 կմ/ժ
  • Արարատ 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    94%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    94%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    81%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ձևաչափը չի ենթադրում ուղղակիորեն բանաձևի կամ հայտարարության ընդունում. ԱԳՆ խոսնակ

ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ձևաչափը չի ենթադրում ուղղակիորեն բանաձևի կամ հայտարարության ընդունում. ԱԳՆ խոսնակ

Օգոստոսի 16-ին կայացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակի առնչությամբ: Երկրներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որևէ փաստաթղթով չարձանագրվեց։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՛ւ որոշում չընդունվեց, և արդյոք Հայաստանը չէ՞ր ներկայացրել նման փաստաթուղթ, ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասաց.

«Ինչպես արդեն նշել ենք, մենք բարձր ենք գնահատում ինչպես այս և ՄԱԿ-ի ԱԽ նախորդ՝ դեկտեմբերին կայացած նիստի ժամանակ, այնպես էլ մինչ օրս միջազգային այլ հարթակներում մեր գործընկերների, միջազգային կառույցների կողմից հնչեցված սկզբունքային դիրքորոշումները, որոնք համահունչ են միջազգային անվտանգության ու խաղաղության պահպանման հարցում ՄԱԿ-ի ԱԽ առաջնային մանդատին, մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր արժեքներին և, որ գուցե ամենահրատապն է այս պահին, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և ԼՂ-ում նոր մարդասիրական աղետի կանխարգելման գիտակցմանը:

Ընթացակարգային առումով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկում է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում։ Բացի այդ, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի նախագծեր ներկայացնելու և քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ-ի ԱԽ 15 (մշտական և ոչ մշտական) անդամները. Հայաստանը, չլինելով ՄԱԿ-ի ԱԽ անդամ, նման իրավասություն չունի։

ՄԱԿ-ի ԱԽ ձևաչափով քննարկումը տալիս է միջազգային հանրության ուշադրությունն իրավիճակի հնարավոր աղետալի հետևանքների շուրջ կենտրոնացնելու, դրա հասցեագրման ուղղությամբ Խորհրդի ջանքերն ակտիվացնելու և դրանց հնարավոր համադրման, հետագա քայլերը նախանշելու կարևոր հարթակ, հնարավորություն»:

Իսկ արդյոք այդքանով գործընթացն ավարտվե՞ց հարցին ի պատասխան ԱԳՆ խոսնակն ասաց. 

«Բոլորովին ոչ, սա շարունակական գործընթաց է։ ՀՀ ԱԳ նախարարությունը շարունակում է ակտիվ աշխատանքները ՄԱԿ-ի և այլ հարթակներում։ Այսօր միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատև կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադրեն ջանքերը՝ Լաչինի միջանցքի վերաբացման կարևորության հարցում ձևավորված ընկալումը, առկա մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ, խնդրի անմիջական կարգավորմանն ուղղորդելու նպատակով»: 

Արձագանքելով լրատվամիջոցներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ էր օգոստոսի 16-ի հրատապ հանդիպումը գումարվել «ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի սեպտեմբերի 13-ի նամակը՝ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին» խորագրի ներքո, ինչո՞ւ նոր նամակ կամ դիմում չէր հղվել, ԱԳՆ խոսնակն ասաց, որ 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո հետևանքով Հայաստանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ ներկայացված դիմումից ի վեր ձևավորվել է ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան օրակարգային կետ՝ նշված խորագրով։ «Սա ընդունված երևույթ է ՄԱԿ-ի ԱԽ-ում և ունի շատ պարզ տեխնիկական հիմնավորում՝ ԱԽ օրակարգը չծանրաբեռնել միևնույն կամ շատ մոտ հարցերի տարբեր ձևակերպումներով»։

Նա ընդգծեց, որ սեպտեմբերի 13-ի նամակով ՄԱԿ-ի ԱԽ ուշադրությանն է ներկայացվել ՀՀ ԱԳ նախարարի նամակն Ադրբեջանի զինված հարձակման, ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք սպառնալիք են հանդիսանում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։

Ավելի ուշ՝ 2022 թ. դեկտեմբերից արդեն Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրավիրված երկու քննարկումներն էլ անցկացվել են այդ նամակին հղումով և օրակարգի կետի ներքո։

«Հարկ է նշել, որ և՛ նախորդ տարվա դեկտեմբերի, և՛ ս.թ. օգոստոսի հանդիպումներին ընդառաջ Հայաստանը ՄԱԿ-ի ԱԽ անդամների ուշադրությանն է ներկայացրել հատուկ դիմում-նամակներ՝ Լաչինի միջանցքի խնդրի քննարկման նպատակով։ Բացի այդ, Լաչինի միջանցքի շրջափակման և ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ մի քանի տասնյակ նամակներ են շրջանառվել ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այնպես էլ գլխավոր ասամբլեայում և այլ միջազգային հարթակներում»,- նշեց Անի Բադալյանը։

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դիդիե Պարակյանին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել Դիդիե Պարակյանին խորհրդարանական մանդատի մեկնարկի կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով Մարսելի փոխքաղաքապետի երկարամյա պաշտոնավարման օրոք հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում նրա անձնական ներդրման համար:
 
Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին: Երկուստեք ընդգծվել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում օգոստոսի 16-ի կայացած հրատապ քննարկումը ևս ցույց է տվել ԼՂ ժողովրդի համար հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքների գիտակցումը և Լաչինի միջանցքի վերաբացման կարևորությունը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումներին համաձայն:

Թեմայի այլ նորություններ