Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվլախում հանդիպումից հետո վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել. Ադրբեջանական կողմը մանրամասներ է հաղորդել հանդիպումից
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    17 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    64%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 15°C
    57%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 388

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվլախում հանդիպումից հետո վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել. Ադրբեջանական կողմը մանրամասներ է հաղորդել հանդիպումից

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվլախում հանդիպումից հետո վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել. Ադրբեջանական կողմը մանրամասներ է հաղորդել հանդիպումից

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը Եվլախում տեղի ունեցած հանդիպման ավարտին հայտարարել է, որ Բաքվի հետ վերջնական համաձայնություն չկա, պետք է համաձայնեցնել մանրամասները: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
 
Ըստ գործակալության՝ Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընթացող բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության պայմանագրի կնքմանը, որը վերջ կդնի հակամարտությանը: Էլչին Ամիրբեկովը Sky News Arabia-ին էլ ասել է, որ դժվար է ակնկալել բոլոր խնդիրների լուծումը մեկ հանդիպման ընթացքում:
 
«Ես կարծում եմ, որ այսօրվա բանակցությունները Եվլախում բազմաթիվ սպասվող հանդիպումներից առաջինն են։ Պետք չէ ակնկալել, որ Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները հնարավոր կլինի լուծել մեկ հանդիպման ընթացքում»,- նշել է Ամիրբեկովը, հավելել՝ Լեռնային Ղարաբաղ հայերի հետագա ճակատագիրը Ադրբեջանի ներքին գործն է:
 

«Հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ձևաչափերը։ Կարծում ենք, որ այս երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա։ Երկու երկրները սկսել են քննարկել խաղաղության պայմանագիրը, որը կարող է վերջ դնել տասնամյակների ճգնաժամին և թշնամանքին»,- ասել է Ամիրբեկովը։

Եվլախում կայացել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ ԼՂ պատվիրակության կազմում էին Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։  Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված էր մեջլիսի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։

Հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել սեպտեմբերի 20-ին՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարության միջնորդությամբ։ Պայմանավորվածության շրջանակում Ադրբեջանը պարտավորվել էր դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որտեղ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո հայկական կողմն ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։

 

Թեմայի այլ նորություններ