Կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն՝ երկխոսությունը շարունակելու համար. Պետդեպի պաշտոնյաները՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    33%
    2 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    51%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    52%
    6 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    49%
    10 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    8 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    39%
    11 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    43%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    33%
    2 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    38%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    40%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 379.2007
  • Ռուբլի = 4.02738
  • Դոլար = 390.501

Կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն՝ երկխոսությունը շարունակելու համար. Պետդեպի պաշտոնյաները՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

Կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն՝ երկխոսությունը շարունակելու համար. Պետդեպի պաշտոնյաները՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացը «շարունակվում է և միանգամայն կենդանի է», հայտարարել են Պետքարտուղարության երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ ադրբեջանական Թուրան գործակալության՝ Վաշինգտոնում թղթակցի հետ զրույցում:

Պաշտոնյաները պատմել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մի քանի տարի փորձում է ճանապարհ գտնել արդար, կայուն խաղաղության հասնելու համար, և այդ գործընթացը շարունակվում է:

«Կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն՝ երկխոսությունը շարունակելու համար»,- նշել է զրուցակիցը։

ԱՄՆ-ն շատ հստակ է եղել այն հարցում, որ տևական և կայուն խաղաղության հասնելու առաջին քայլը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կարգավորումն է։

«Մենք շատ մտահոգված ենք այժմ այնտեղ տիրող իրավիճակով, և մենք շատ կենտրոնացած ենք հարցը լուծելու վրա», - ավելացրել է մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա:

Ըստ նրանց՝ ԱՄՆ-ն վերջին մի քանի օրերի ընթացքում «բոլոր մակարդակներով» ներգրավվածություն է ունեցել այս հարցում:

Թեմայի այլ նորություններ