Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ պատասխանատվություն ստանձնել ԼՂ ողջ տարածք անվերապահ մուտքի ապահովման համար. ՀՀ ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    93%
    9 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    85%
    7 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    91%
    3 կմ/ժ
  • Արարատ 9°C
    65%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    93%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    84%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    65%
    6 կմ/ժ
  • Արցախ 12°C
    100%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ պատասխանատվություն ստանձնել ԼՂ ողջ տարածք անվերապահ մուտքի ապահովման համար. ՀՀ ԱԳՆ

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ պատասխանատվություն ստանձնել ԼՂ ողջ տարածք անվերապահ մուտքի ապահովման համար. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա առնչությամբ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որը 2010 թվականին սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որպես բռնի և հարկադրված անհետացումների հետևանքով մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների մասին հիշեցում:

Մարդկանց հարկադրված կամ բռնի անհետացումն իր բնույթով մարդու հիմնարար իրավունքների խախտում է․ այն ոտնահարում է մարդու իրավունքների մի ամբողջ շարք՝ հաստատված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Բռնի անհետացումից բոլոր անձանց պաշտպանության միջազգային կոնվենցիայով, ինչպես նաև Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերով և մարդու իրավունքների այլ միջազգային հիմնական փաստաթղթերով: 

Այս համալիր ոճրագործությունը խախտում է մարդու բոլոր իրավունքները, ներառյալ կյանքի իրավունքը, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը, ազատության և անվտանգության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և անհետացման հանգամանքների վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքը։ Միջազգային իրավունքը որոշակի հանգամանքներում բռնի անհետացումը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է համարում:

Միջազգային մարդասիրական իրավունքը նպատակ ունի զերծ պահելու մարդկանց կամայական ձերբակալությունների, կալանքի ու գերության ընթացքում այլ խախտումների հետևանքով անհետացումներից: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, իսկ Ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհայտ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված։

Ադրբեջանի իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունն անհնարին է դարձնում անհայտ կորած անձանց թվի ճշգրիտ գնահատումը, և անհետացածների ճակատագրի կամ գտնվելու վայրի և ողջ լինելու վերաբերյալ հավաստի տեղեկությունների ձեռքբերումը։

Ադրբեջանը շարունակում է անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները՝ Ադրբեջանում հայ պատանդների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացված հրատապ միջոցները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական քաղաքականությունը։

Անհետացումների խնդիրը մարդասիրական առաջնահերթություն է, որը պետք է ապաքաղաքականացվի և կարգավորվի ամուր քաղաքական կամքով և համագործակցությամբ։ Նման մոտեցման բացակայության պարագայում արդարությունն ու սոցիալական առողջացումը, հետևաբար՝ երկարաժամկետ խաղաղությունը կմնան վերացական: Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածք անվերապահ մուտքի ապահովման համար, որը կարող է մեղմել առկա հումանիտար ճգնաժամը։

Բռնի անհետացումների միջազգային օրը մենք համերաշխություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տառապում են այս անմարդկային արարքներից: Մենք պայքարում ենք անհետացածների իրավունքների համար, շարունակում ենք պայքարել արդարության համար և այս հանցագործության անպատժելության դեմ։ Վերահաստատում ենք մեր հրատապ կոչը՝ վերջ դնելու բռնի անհետացումների անպատժելիությանը:»

Թեմայի այլ նորություններ