Խաղաղությունն անհնար է առանց արցախահայության իրավունքների հարգման և ճանաչման. Արցախի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    24 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    21 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    28%
    30 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    39%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    59%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    44%
    17 կմ/ժ
  • Արցախ 21°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Խաղաղությունն անհնար է առանց արցախահայության իրավունքների հարգման և ճանաչման. Արցախի նախագահ

Խաղաղությունն անհնար է առանց արցախահայության իրավունքների հարգման և ճանաչման. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու նշել, որ խաղաղությունն անհնար է առանց արցախահայության իրավունքների հարգման և ճանաչման:
 
«Հարգելի՛ հայրենակիցներ
 
Արցախի Հանրապետության ժողովուրդը խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների ամենամեծ կողմնակիցն ու ջատագովն է, սակայն խաղաղությունն ուղղակի անհնար է առանց արցախահայության իրավունքների հարգման և ճանաչման: Այլ պայմաններով խաղաղության գինը արցախցիների կյանքն ու ցեղասպանությունն է:
 
Մեկամսյա շրջափակման ու չընդհատվող տարաբնույթ բռնաճնշումների պայմաններում ապրող 120.000 արցախցի շարունակում է լիահույս մնալ, որ 21-րդ դարում ցեղասպանություններ չեն կարող լինել ու չպետք է լինեն, մերօրյա աշխարհում մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները ավելին են, քան դրամական արտահայտություն ունեցող արժեքները:
 
Մենք չենք դադարում հավատալ քաղաքակիրթ և անդավաճան մարդկության գոյությանը»,-գրել է Արցախի նախագահը:

Թեմայի այլ նորություններ