Կան պարզաբանումներ, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս. Բաբայանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ում անցկացրած հանդիպումներից
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    82%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    78%
    0 կմ/ժ
  • Արարատ 21°C
    18%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    69%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    84%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    46%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    69%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17498
  • Դոլար = 388.08

Կան պարզաբանումներ, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս. Բաբայանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ում անցկացրած հանդիպումներից

Կան պարզաբանումներ, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս. Բաբայանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ում անցկացրած հանդիպումներից

Արցախը դեմ չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն անընդունելի է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, ինչը կբերի կամ պատերազմի, արյունահեղության, ցեղասպանության կամ Արցախի հայաթափման: Նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի, Ալիևի, Միշելի և Մակրոնի հանդիպումից հետո ընդունված հայտարարությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Բաբայանն ասաց. «Մենք դեմ չենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն: Ո՞վ կարող է դեմ լինել այդ հարաբերությունների բարելավմանը: Սակայն, պետք է հասկանանք, որ Արցախի համար և, կարծում եմ, ողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս»:

Անդրադառնալով հարցին, թե Արցախի պատվիրակությունը Հայաստանում ունեցած հանդիպումների ժամանակ այդ առնչությամբ ի՞նչ պարզաբանումներ է ստացել՝ նա ասաց. «Երկու հանդիպմանը, իհարկե, կան պարզաբանումներ, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը թողնել կամ ճանաչել Ադրբեջանի մաս: Հիմա մենք պետք է շատ ճկուն քաղաքականություն վարենք»:

Ըստ Բաբայանի՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն անպայման պետք է ֆիքսվի, որ դա Արցախի վրա չի տարածվում: Բաբայանի խոսքով՝ դա կարող է նշվել առանձին կետով կամ կարող է նշվել, որ պետք է այդ հարցը հետո քննարկել: «Պետք է ֆիքսենք ու ասենք, որ երբեք Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մեզ համար շատ կարևոր է, որ այդ փիլիսոփայությունը՝ լինի կետի միջոցով, լինի քաղաքականությամբ արտահայտված, լինի շատ հստակ»,-ասաց Արցախի ԱԳ նախարարը:

Նա նշեց՝ չկա փաստաթուղթ, որտեղ նշված լինի, թե Արցախն Ադրբեջանի կազմում է, և, թե Հայաստանը հրաժարվում է: Հետևաբար, կարևորեց հայության միասնականությունը: 

Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը արդեն 3-4 օր է՝ Երևանում է: Դավիթ Բաբայանը հայտնեց, որ այս օրերի ընթացքում տարբեր հանդիպումներ են ունեցել: Հոկտեմբերի 13-ին հանդիպել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, հոկտեմբերի 14-ին՝ ԱԺ նախագահի հետ, օրվա ընթացքում նախատեսված է նաև հանդիպում ՀՀ նախագահի հետ: Հոկտեմբերի 15-ին նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի հետ:

«Այսինքն՝ կհանդիպենք բարձրագույն ղեկավարության այն ներկայացուցիչների հետ,  որոնք զբաղված, ներգրավված են բանակցություններում, անմիջական մասնակցություն ունեն բոլոր գործընթացներում՝ Արցախի, հայ ժողովրդի ճակատագրով »,-ասաց Բաբայանը:

Նա շատ կարևորեց, որ Հայաստանն ու Արցախը միշտ ունենան կայուն կապ, այդ թվում՝ կառույցների մակարդակով: «Շատ ազնիվ ձևով քննարկել ենք ամենաբարդ հարցերը: Մեզ համար շատ կարևոր է նաև այն, որ Արցախի պարագայում ունենանք հստակ դիրքորոշում»,-նշեց Արցախի ԱԳ նախարարը:

Թեմայի այլ նորություններ