Իլհամ Ալիևի կեղծ հայտարարությունները հայկական կողմի կորուստների վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    58%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    84%
    7 կմ/ժ
  • Արարատ 14°C
    51%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    9 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    58%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    58%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    53%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Իլհամ Ալիևի կեղծ հայտարարությունները հայկական կողմի կորուստների վերաբերյալ

Իլհամ Ալիևի կեղծ հայտարարությունները հայկական կողմի կորուստների վերաբերյալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «ենթադրությունները» հայկական և ադրբեջանական կողմերի կորուստների մասին աղերս չունեն իրականության հետ: Տեղեկատության ստուգման կենտրոնը ուսումնասիրել է Ալիևի կեղծ պնդումները interfax-ին տված հարցազրույցում:

«Ռուսական interfax-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենց ենթադրությունների համաձայն սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմում հայկական կողմը կրել է ավելի քան 5000 մարդկային կորուստ։ Խոսելով ադրբեջանական բանակի կորուստների մասին՝ վերջինս շեշտում է, որ հայկական բանակում մարդկային զոհերի քանակը շատ ավելի մեծ է

Հայտնում ենք, որ Ադրբեջանի նախագահի «ենթադրությունները» աղերս չունեն իրականության հետ։ Ի տարբերություն Ադրբեջանի կառավարության, որն իր ռազմական կորուստները չի բացահայտում՝ պատճառաբանելով, թե դա «ռազմական գաղտնիք» է, հայկական կողմը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտնում է սեփական կորուստների մասին։ Ներկայումս մեր զոհված զինծառայողների թիվը 1065 է»,- նշում է տեղեկատվության ստուգման կենտրոնը:

Իրականությանը չի համապատասխանում նաև այն պնդումը, թե ադրբեջանական բանակի զոհված զինծառայողների թիվն ավելի փոքր է՝ հայկական կողմի համեմատությամբ։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակում է նաև հակառակորդի կրած տեխնիկական և մարդկային կորուստները։ Ըստ հրապարակված վերջին տվյալների՝ հակառակորդն ունի 6749 զոհ»,-  նշում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:

Թեմայի այլ նորություններ