Ի՞նչ իրավիճակ է Խրամորթում. վարչակազմի ղեկավարը մանրամասներ է հայտնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    94%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    1 կմ/ժ
  • Արարատ 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    94%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    81%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ի՞նչ իրավիճակ է Խրամորթում. վարչակազմի ղեկավարը մանրամասներ է հայտնում

Ի՞նչ իրավիճակ է Խրամորթում. վարչակազմի ղեկավարը մանրամասներ է հայտնում

Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում անցած գիշեր իրավիճակը լարված է եղել։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զենքերից պարբերաբար գնդակոծել է գյուղի հարակից դաշտերը:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը,  ընդգծելով, որ այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է, կրակոցներ չկան։

Անդրադառնալով տելեգրամյան որոշ ալիքների կողմից տարածված տեղեկատվությանը, որ թշնամին Խրամորթի ուղղությամբ ռազմական ուժեր է կուտակել, Ասկերանի վարչակազմի ղեկավարը նշեց` «Որոշ շարժեր նկատվել են առաջնագծում, բայց էական կուտակումներ այս պահի դրությամբ տեսանելի չեն: Պաշտպանության բանակը, բնականաբար, հետևում է օպերատիվ իրավիճակին, ձեռք է առնում նախազգուշական միջոցներ և, ըստ կարիքի, ավելի մանրամասն տեղեկատվություն կտա պաշտպանության նախարարությունը»:

«Ինչ վերաբերում է տարհանման մասին լուրերին, ապա կազմակերպված տարհանում չի իրականացվել, այդ մասին լուրերը սխալ են: Այո, որոշ ընտանիքներ սեփական նախաձեռնությամբ իրենց երեխաներին գյուղից ժամանակավոր դուրս են տարել, բայց բնակիչներն այս պահին իրենց տներում են, գյուղը շարունակում է ապրել»,- ասել է Ապրեսյանը և ավելացրել, որ Խրամորթի բնակչության անվտանգությունն ապահովելու համար իրականացվել են լրացուցիչ աշխատանքներ, այդ թվում` ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից, և գործադրվում են բոլոր ջանքերը խնդրին խաղաղ ճանապարհով հանգուցալուծում տալու համար:

Թեմայի այլ նորություններ