ՀՀ-ն ԼՂ-ում չի ունեցել զինված ուժեր. վերջակե՛տ. Ռուբինյանը հերքել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    10%
    2 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    22%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    72%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Արարատ 30°C
    21%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    68%
    4 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    10%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    66%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    10%
    2 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    39%
    11 կմ/ժ
  • Արցախ 19°C
    65%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17465
  • Դոլար = 388.08

ՀՀ-ն ԼՂ-ում չի ունեցել զինված ուժեր. վերջակե՛տ. Ռուբինյանը հերքել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը

ՀՀ-ն ԼՂ-ում չի ունեցել զինված ուժեր. վերջակե՛տ. Ռուբինյանը հերքել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը

Այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հանրային ՀԸ-ի եթերում անդրադարձավ Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից հնչած մեղադրանքներին առ այն, որ ՀՀ-ում փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։

«Ամենից ցավալին այն է, որ մի իրավիճակում, երբ հայ ժողովուրդը տվել է բազմաթիվ զոհեր, բոլորը տեսնում են, թե ԼՂ-ում ինչ օրհասական վիճակ է, բոլորը տեսնում են, որ ՀՀ անվտանգությունը վտանգված է, Հայաստանի դաշնակից երկրի ԱԳՆ-ն նման հայտարարություն է անում։
Ընդհանրապես, դաշնակից երկրների, բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրների ԱԳՆ-ները ծանր իրավիճակում հայտնված պետություններին և ժողովուրդներին ցավակցում և աջակցում են և ոչ մեղադրում»,-ասաց նա:

Ըստ Ռուբինյանի՝ սա հարցի բարոյական կողմն է, մինչդեռ գոյություն ունի նաև հարցի տրամաբանական և փաստական կողմ:

«Փաստը հետևյալն է՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գրեթե բոլոր կետերով խախտվել է։ Այդ իրավիճակը ստեղծվել է, որովհետև Ադրբեջանն ապօրինաբար արգելափակել է Լաչինի միջանցքը, հետո հարձակվել է ԼՂ-ի վրա, իսկ ռուս խաղաղապահ զորակազմը ո՛չ իր վերահսկողության տակ է պահել Լաչինի միջանցքը, ո՛չ էլ կանխել է հարձակումը ԼՂ-ի վրա։ Սա է իրականությունը»,-նշեց ԱԺ փոխնախագահը:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ՀՀ ղեկավարության անհեռատեսության պատճառով հնարավոր չեղավ կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ, իսկ ՀՀ-ն չստորագրեց ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու՝ վեց ԱԳ նախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը, Ռուբինյանը պատասխանեց, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։

«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակում գործեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա և օկուպացրեց որոշակի տարածքներ։ ՀԱՊԿ-ը՝ մի կառույց, որի պարտականությունն է պաշտպանել իր անդամ պետությունների տարածքային ամբողջականությունը, ոչ միայն չկատարեց իր պարտականությունը, այլև չֆիքսեց հարձակումը ՀՀ սուվերեն տարածքի վրա», -ընդգծեց նա և հավելեց, որ դրանից հետո է տեղի ունեցել Պրահայի հանդիպումը, դրանից հետո է ձեռք բերվել պայմանավորվածությունը ՀՀ ԵՄ դիտորդներ ուղարկելու վերաբերյալ, և միայն դրանից հետո ՀԱՊԿ-ն առաջարկել է դիտորդական առաքելություն, մինչդեռ ՀՀ-ն չի մերժել այդ առաջարկը։

«ՀՀ-ն պահանջել է ընդամենը մեկ բան՝ եթե գաղափարն այն է, որ ՀԱՊԿ դիտորդները պետք է հսկեն Հայաստանի սահմանները, պետք է ֆիքսել՝ որոնք են դրանք։ Մենք գիտենք՝ որոնք են դրանք, միջազգային հանրությունը գիտի՝ որոնք են Հայաստանի սահմանները, և ՀԱՊԿ-ը պետք է ֆիքսի այդ սահմանները, ինչը տեղի չի ունեցել»,-ասաց Ռուբինյանը: Նա հավելեց, որ տեղի չի ունեցել նաև Ադրբեջանական հարձակման դատապարտում։

Ղազարյանի դիտարկմանը, որ ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ իրավիճակը թեժացել է պաշտոնական Երևանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ԼՂ-ում հայկական զինված ուժերի շարունակական ներկայության ժխտմամբ, ինչն էլ դարձել է վերջին սեպտեմբերյան էսկալացիայի հիմնական պատճառներից մեկը, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ չգիտի նույնիսկ՝ ինչպես մեկնաբանել այս հայտարարությունը։

«ՀՀ-ն ԼՂ-ում չի ունեցել զինված ուժեր։ Վերջակե՛տ։ Այդ հայտարարությունն ամբողջովին հակասում է իրականությանը»,-ասաց նա՝ նշելով, որ սեփական պարտականությունները չկատարելու համար կարելի է ամեն ինչ էլ ասել, սակայն փաստերը դրանից չեն փոխվում:

Թեմայի այլ նորություններ