Հայրենիքում արցախահայության անվտանգ ապրելու իրավունքի իրացումը հնարավոր է միայն Արցախի միջազգային ճանաչման պարագայում. Արցախի ԱԺ խմբակցություններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    71%
    13 կմ/ժ
  • Լոռի 15°C
    60%
    4 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    58%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    40%
    3 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    55%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    39%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    69%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    39%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 17°C
    61%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Հայրենիքում արցախահայության անվտանգ ապրելու իրավունքի իրացումը հնարավոր է միայն Արցախի միջազգային ճանաչման պարագայում. Արցախի ԱԺ խմբակցություններ

Հայրենիքում արցախահայության անվտանգ ապրելու իրավունքի իրացումը հնարավոր է միայն Արցախի միջազգային ճանաչման պարագայում. Արցախի ԱԺ խմբակցություններ

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից անցել է մեկ տարի, սակայն ցայսօր շարունակվում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը Արցախի ժողովրդի նկատմամբ՝ անտեսելով և արհամարհելով ՌԴ ուժերի խաղաղապահ առաքելությունը: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների հայտարարության մեջ:
 
«Խուճապային մթնոլորտ ստեղծելու և Արցախի Հանրապետությունը հայաթափելու նպատակով ադրբեջանական կողմը վերջին շրջանում սկսել է թիրախավորել բնակավայրերն ու քաղաքացիական անձանց։
 
Անպատժելիությունից ոգևորված՝ Ադրբեջանը, ս.թ. նոյեմբերի 8-ին զինված ներթափանցում կատարելով, կրկին ահաբեկչություն իրականացրեց ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող Շուշի-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի մոտակայքում ջրամատակարման աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց նկատմամբ, ինչի հետևանքով սպանվել է 22-ամյա երիտասարդ, 3 անձ էլ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են:
 
Նման գործելաոճը վկայում է, որ հայրենիքում արցախահայության անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը հնարավոր է միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման պարագայում։
 
Խստորեն դատապարտում ենք նման հանցավոր արարքները և պահանջում պատշաճ հետաքննություն և համարժեք քայլերի ձեռնարկում:
 
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ դատապարտել Ադրբեջանի նման գործելաոճը, իսկ ՌԴ խաղաղապահ ուժերին, ԱՀ զինված ուժերին և այլ ուժային կառույցներին՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով դիմել կոշտ միջոցների»,- ասված է հայտարարության մեջ:
 
Այն ստորագրել են Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արդարություն», «Միասնական հայրենիք», «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունները:
 

Թեմայի այլ նորություններ