Համածառայակիցների հետ Հադրութի դպրոցում էին, վերջին անգամ հոկտեմբերի 8-ին ենք խոսել. 18-ամյա Էրիկը գերեվարվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    80%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    53%
    24 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    68%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    67%
    28 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    55%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Համածառայակիցների հետ Հադրութի դպրոցում էին, վերջին անգամ հոկտեմբերի 8-ին ենք խոսել. 18-ամյա Էրիկը գերեվարվել է

Համածառայակիցների հետ Հադրութի դպրոցում էին, վերջին անգամ հոկտեմբերի 8-ին ենք խոսել. 18-ամյա Էրիկը գերեվարվել է

Ադրբեջանական սոցիալական ցանցերում նախօրեին հերթական հայ գերու տեսանյութն է հրապարակվել: Տեսանյութում երեւացող գերեվարված զինվորը Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի բնակիչ 18-ամյա Էրիկ Մխիթարյանն է, որից ընտանիքի անդամները լուր չունեին հոկտեմբերի 8-ից:

Զինծառայողի եղբայրը՝ Արտյոմ Մխիթարյանը, Հայկական ժամանակի հետ զրույցում պատմեց, որ Էրիկը բանակ է զորակոչվել այս տարվա հուլիսին, ծառայության էր անցել Ջաբրայիլում, երկու ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց. «Վերջին անգամ հոկտեմբերի 8-ին ենք խոսել, Հադրութի դպրոցում էր, դրանից հետո կապն ընդհատվեց ու այլ տեղեկություն մինչ օրս չունենք: Հադրութի դպրոցից եղբայրս զանգեց ասաց՝ դպրոցում է, լավ են, հետո էլ չկարողացանք կապվել»:

Էրիկի գերեվարվելու մասին ընտանիքի անդամներն իմացել են ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածված տեսանյութից. «Վիդեոն տեսանք, մեր երեխուն ճանաչեցինք, բացի Էրիկից, տեսանյութում էլի հայ զինծառայողներ կային, բայց չգիտեմ՝ Էրիկի համածառայակիցներն էին, թե ոչ»:

Տեսանյութը ընտանիքի անդամները այսօր առավոտյան արդեն ներկայացրել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ:

Մինչ եղբոր՝ գերի լինելու մասին իմանալը՝ Արծրուն Մխիթարյանը անհետ կորած զինծառայողների հարազատների հետ օրեր առաջ հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Մինչեւ տեսանյութը Էրիկը համարվում էր անհետ կորած, այդ ուղղությամբ էինք աշխատում: Վարչապետն ասաց՝ Կարմիր խաչը զբաղվում է անձերի ճշտմամբ, գերիների փոխանակմամբ, նաեւ այցեր են արվում գերիներին: Երեկ էլ ենք հանդիպել վարչապետին, ասում է՝ աշխատանքներ են տարվում, բայց կոնկրետություն է պետք այս ամենում, թե որ օրն են գերիների փոխանակում կամ հանձնում անում: Մեզ պետք է, որ Կարմիր խաչը օր առաջ այցելի, մենք կարողանանք կապ հաստատել երեխու հետ, մեզ հստակ ժամկետներ են պետք, ու չպետք է մոռանալ, որ մեր երեխեքը թշնամու ձեռքին են, ոչ թե բարեկամի»:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում երեկ ևս հանդիպում էր ունեցել արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:Վարչապետն անդրադարձել է զոհվածների դիերի, գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տարվող աշխատանքների ընթացքին: Անդրադարձ էր կատարվել նաև ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանը:

Արծրուն Մխիթարյանի խոսքով՝ Էրիկի նման բազմաթիվ անհետ կորած զինծառայողներ կան. «Կոնկրետ Ջաբրայիլի 5-րդ գումարտակը 450 հոգանոց գումարտակ է եղել, այդտեղից մի 50 զինվորից են տեղյակ, մյուսները Հադրութի դպրոցում են եղել, հետո՝ դիրքեր, հետ նահանջ ու ոչ մի լուր: Մինչեւ էսօր մենք պահանջում էինք, որ վարչապետը միջոցներ ձեռնարկի, մտնեին այդ տարածքներ: Սկզբում ասում էին՝ հրադադար պետք է լինի, հրադադարը եղավ, մենք պահանջում էինք, որ ինչ-որ մեկը՝ կլինի Հայաստանից, Կարմիր խաչից, թե Ռուսաստանի խաղաղապահ ուժերից, մտնի այդ տարածքներ ու հանի զինվորներին, քանի որ ծնողներից շատերը տեղեկություն ունեին, որ այդտեղ ողջ զինվորներ կան: Երեկ վարչապետն ասաց, որ ռուսական կողմի հետ են բանակցել, ավելի ուշ ասաց, որ Ադրբեջանը տվել է որոնողական աշխատանքների թույլտվություն, բայց արդեն ուշ է»,- ասաց հետագայում եղբոր գերեվարվելու մասին լուրը ստացած Արծրուն Մխիթարյանը:

Էրիկի եղբայրը դժգոհ է համապատասխան կառույցների, այդ թվում՝ Կառավարության այս ուղղությամբ տարվող աշխատանքի տեմպից: Ասում է՝ մինչ իրենք բանակցում էին, տղաներին գերի վերցրին. «Ադրբեջանի Կառավարությունը առաջ ընկավ, մտավ ու բոլորին գերի վերցրեց, հետո էլ թույլտվություն տվեց, թե մտեք դատարկ անտառներում զինվոր փնտրեք»:

«Մենք պահանջում ենք, որ անհապաղ միջոցներ ձեռնարկեն, այցելեն գերեվարված զինծառայողներին, կապ հաստատեն նրանց հետ: Մեր իշխանություններն իրենց ելութները ամեն անգամ սկսելուց շեշտում են՝ մեր առաջ թշնամին է, բա որ գիտեք՝ մեր առաջ թշնամին է կանգնած, ուրեմն անհապաղ գործողություններ ձեռնարկեք, որ չխոշտանգվեն ու ողջ-առողջ վերադառնան մեզ»:

Մինչեւ երեկ անհետ կորած համարվող, այսօր արդեն գերեւարված Էրիկի եղբայրն ասում է՝ միայն վերջերս են հանձնաժողով ստեղծել, այն էլ՝ անհետ կորած զինծառայողների պահանջով. «Ուլնեցի 6 հասցեում գործող հանձնաժողովը ստեղծվեց մեր պահանջով, տեղեկություններն էլ մենք՝ ծնողներս ենք հայտնում հանձնաժողովին, մինչեւ հիմա ոչ մի բան ո՛չ ճշտել էին, ո՛չ ասել»:

«Խնդիրն այն է, որ Ջաբրայիլի 5-րդ գումարտակի զինվորների ծնողներն օրեր առաջ էլի փնտրում էին նրանց, հետո տեսանյութ հրապարակվեց, որտեղ մի քանի ծնող ճանաչել էին իրենց երեխաներին: Հիմա մեր տղայի մասին հրապարակված տեսանյութում մեր տղայի կողքից հայ զինվորների ձայներ են լսվում, բայց թե ովքեր են, դեմքները չեն երեւում: Պետք է ռեսուրսները մեծացնել, չսպասել, թե Ադրբեջանը երբ նոր տեսանյութ կհրապարակի»,- կարծիք հայտնեց Էրիկի եղբայրը:

Լուսանկարը ՀԺ-ին տրամադրել է Արծրուն Մխիթարյանը

Թեմայի այլ նորություններ