Գորիս-Շուշի մայրուղուց բռնի անհետացած 10 քաղաքացիների տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի ՄԿ. ԱՀ ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    20%
    17 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    48%
    43 կմ/ժ
  • Լոռի 18°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    68%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    17 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    11 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    20%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    74%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    20%
    17 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    32%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    51%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22134
  • Դոլար = 388

Գորիս-Շուշի մայրուղուց բռնի անհետացած 10 քաղաքացիների տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի ՄԿ. ԱՀ ՄԻՊ

Գորիս-Շուշի մայրուղուց բռնի անհետացած 10 քաղաքացիների տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի ՄԿ. ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է բռնի անհետացած անձանց հանդեպ ադրբեջանական կողմի անմարդկային վերաբերմունքը եւ հայտնում, որ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել առ այն, որ նոյեմբերի 11-ին ԱՀ ու ՀՀ 10 քաղաքացիներ անհայտ կորել են Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում, որից հետո տեսանյութ է հրապարակվել ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ վկայելով ադրբեջանական կողմում նրանց գտնվելու հանգամանքը:

Պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է բոլոր բռնի անհետացած քաղաքացիական անձանց ինքնությունը, և նրանց տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե ու պետական համապատասխան մարմիններ:

Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ դատապարտում է տվյալ անձանց բռնի անհետացման փաստը, ինչպես նաև հրապարակված տեսանյութով ապացուցված անմարդկային վերաբերմունքի հանգամանքը: Ադրբեջանական կողմը շարունակում է իր վերահսկողության ներքո հայտնված հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ դրսևորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված վերաբերմունք, որը պետք է պատշաճ կերպով դատապարտվի ու կանխարգելվի միջազգային հանրության կողմից:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է պետական ու միջազգային պատկան մարմինների հետ աշխատանքները՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ ընկած հայ անձանց իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման նպատակով:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների, ՀՀ վարչապետի միջեւ զինադադարի մասին հայտարարություն էր ստորագրվել, որն ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից սկսած: Ստացվում է՝ 10 քաղաքացիներն Արցախում անհետացել եւ հնարավոր է՝ Ադրբեջանում են հայտնվել զինադադարի պայմաններում:

Երեկ ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում՝ ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհետ կորած 10 քաղաքացու կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից:

Թեմայի այլ նորություններ