Ֆրանսիայից ուղարկված հրատապ բժշկական օգնությունը փոխանցվեց ՀՀ առողջապահության նախարարությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    51%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    47%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    46%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    90%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    54%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    70%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Ֆրանսիայից ուղարկված հրատապ բժշկական օգնությունը փոխանցվեց ՀՀ առողջապահության նախարարությանը

Ֆրանսիայից ուղարկված հրատապ բժշկական օգնությունը փոխանցվեց ՀՀ առողջապահության նախարարությանը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի որոշմամբ ուղարկված հրատապ բժշկական օգնությունը փոխանցվեց ՀՀ առողջապահության նախարարությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից:

«Ֆրանսիան վճռականորեն հանձնառու է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու հարցում և աջակցում է փախստականներին, ովքեր ստիպված են լքել իրենց հողն ու իրենց տները»,- տեղեկացնում են դեսպանությունից:

ՀՀ առողջապահության նախարարությունն էլ, տեղեկացնելով, որ մարդասիրական բեռը Ֆրանսիայից հասավ Հայաստան, հայտնում է` Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ընդունել են 5 տոննա բեռը:

 
 
«Նվիրատվությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղեր` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացած մեր հայրենակիցների բուժման համար: Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին, ովքեր օգնում են Հայաստանին այս դժվար օրերը հաղթահարելու և հիվանդներին անհրաժեշտ բժշկական պարագաներով ապահովելու հարցում»,- հայտնում են նախարարությունից:
 
Ինչպես հայտնել էինք` Ֆրանսիայից ուղարկվող 5 տոննա բժշկական օգնությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղորայք` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացածների բուժման համար:
 
Ավելի վաղ` սեպտեմբերի 26-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։ Դեսպանը նախարարին տեղեկացրել է, որ Ֆրանսիան բժշկական սարքավորումներ և պարագաներ կուղարկի պայթյունից տուժածների համար, նաև 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով:

Թեմայի այլ նորություններ