Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    33%
    2 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    51%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    52%
    6 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    49%
    10 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    8 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    39%
    11 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    43%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    33%
    2 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    38%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    40%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 379.2007
  • Ռուբլի = 4.03493
  • Դոլար = 390.501

Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել

Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել

Ֆրանսիան խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ծանր զինատեսակների կիրառմամբ ռազմական գործողության մեկնարկը, այդ թվում՝ բնակեցված տարածքների դեմ, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունը, որը սպառնում է հազարավոր խաղաղ բնակիչներին, որոնք արդեն տուժել են ամիսներ շարունակ ապօրինի շրջափակումից և հակասում են միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու բանակցային կարգավորման»,-ասվում է նախարարությունում:

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր հարձակումը և վերադառնալ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքին՝ նշելով, որ Ադրբեջանը կհամարվի միանձնյա պատասխանատու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ճակատագրի համար։

«Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել։ Այն սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի այդ անընդունելի հարձակմանը ցուցաբերվի ուժեղ պատասխան՝ համարժեք այն վտանգներին, որոնք այն ներկայացնում է տարածաշրջանի անվտանգության համար»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Թեմայի այլ նորություններ