ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը հերքում է իրեն և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին վերագրվող նամակագրության մասին կեղծ տեղեկությունները։
«Սոցիալական ցանցերում եւ որոշ կայքերում տարածվածը ֆեյք գրագրություն է, որն անգամ մեկնաբանության կարիք չունի»,- նշեց Խաչատրյանը` «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան արձագանքելով իրեն վերագրվող նամակագրությանը։