Facebook-ի միջոցով արցախցիներից գումար են հափշտակել. Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    47%
    17 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    6 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    77%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    49%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Facebook-ի միջոցով արցախցիներից գումար են հափշտակել. Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանություն

Facebook-ի միջոցով արցախցիներից գումար են հափշտակել. Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանություն

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության ՕՏ բաժանմունքի օպերլիազորը վերանայելով Արցախի քաղաքացիների զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել է, որ 2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամսիսների ընթացքում Facebook.com սոցիալական ցանցի միջոցով Ն. Ադամյանը, նախնական համաձայնության գալով նյութերով չպարզված անհայտ անձի (անձանց) հետ, տարբեր կեղծ օգտատերերի անունների տակ, խառը ապրանքատեսակների վաճառք իրականացնելու պատրվակով, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, միասնական դիտավորությամբ 033636315 և 091456543 հեռախոսահամարներով բացված Թել-Սել էլեկտրոնային դրամապանակներին, IDBank ՓԲ ընկերության 4318290090153673 բանկային քարտի հաշվին և Vivarobet բուքմեյքերական ընկերության ID 22402509 խաղային հաշվին պահանջել են փոխանցել գումարներ, որի արդյունքում Դ. Կ.-ն փոխանցել է 24 000 դրամ, Հ. Մ.-ն՝ 6000 դրամ, Ա.Ա.-ն՝ 4000 դրամ, Ն.Հ.-ն՝ 7000 դրամ, Ա. Խ.-ն՝ 9000 դրամ և Ա. Բ.-ն՝ 6500 դրամ, ընդհանուր 56 500 դրամ, որից հետո դրանք հափշտակվել է, ինչի արդյունքում նրանց պատճառվել է գույքային վնաս։

Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 192-193-րդ հոդվածներով՝ սույն դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, այն ընդունվել վարույթ: Կատարվում է հետաքննություն:

Թեմայի այլ նորություններ