Երեկվանից խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում են. Արցախի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    60%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    95%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    76%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25205
  • Դոլար = 387.927

Երեկվանից խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում են. Արցախի նախագահ

Երեկվանից խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում են. Արցախի նախագահ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եղել և լինելու է երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ուղեցույցը. կառավարության նիստին հայտարարել է Արցախի նախագահը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:

Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Արցախի ժողովրդի, Արցախի Հանրապետության ինքնորոշման միջազգային նորմը մեր գլխավոր ուղեցույցն է լինելու: Մենք դրանից չեն շեղվելու՝ սա միանշանակ:

Փառուխի և Քարագլխի հատվածում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, որտեղ այժմ ադրբեջանական ուժեր են տեղակայվել, պաշտպանության բանակը հետ էր քաշվել շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով՝ նշել է Հարությունյանը:

Արայիկ Հարությունյան - Նման նախադեպ մենք ունեինք Եղցահողում, Մատաղիսի հատվածում, Թաղավարդի հատվածում և լարված շփման գծի տարածքներում, որտեղ մեր դիրքերը փոխարինել ենք խաղաղապահ ուժերով, որոշակի կայնություն և ավելի հանգիստ իրավիճակ էինք ունենում:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում պետք է լինեն միայն խաղաղապահները՝ ընդգծել է Արցախի նախագահը և հավելել՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի պատճառով պաշտպանության բանակը շարունակում է մարտական հերթապահություն իրականացնել, այդ թվում՝ Քարագլխի ամենաբարձր կետում:

Արայիկ Հարությունյան - Փառուխում տեղակայված են խաղաղապահ ուժերը, Քարագլխի հիմնական մի քանի բարձունքներում, ամենաբարձր կետում տեղակայված են Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները, նաև կամավորականներ և ԱԱԾ ստորաբաժանումներ: Լեռնաշղթայի որոշ բարձունքներում գտնվում են ադրբեջանական ստորաբաժանումներ, և նաև ռուսական խաղաղապահներ արդեն երեկվանից գտնվում են Քարագլխի հատվածում՝ոչ միայն Փառուխի հատվածում, այլ նաև Քարագլխի հատվածում:

Աշխարհաքաղաքական բարդ ժամանակահատվածում Արցախի իշխանությունները ևս վերանայում են աշխատանքային օրակարգը: Նախագահը Հարությունյանը կառավարության անդամներին հորդորել է միասնական լինել, որ կառավարման համակարգն աշխատի օպերատիվ: Հարությունյանը միասնականություն է ակնկալում նաև քաղաքական դաշտում. խոսքը ոչ թե կոալիցիայի, այլ միասնական քաղաքական օրակարգ ունենալու մասին է:

Թեմայի այլ նորություններ