Երբ հրաժարվում ես ազատել գերիներին, երբ նրանց դարձնում ես առևտրի առարկա, դա չի հանգեցնում խաղաղության. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը ԵԽԽՎ-ում
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    85%
    7 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    91%
    3 կմ/ժ
  • Արարատ 10°C
    65%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    84%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    65%
    6 կմ/ժ
  • Արցախ 12°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Երբ հրաժարվում ես ազատել գերիներին, երբ նրանց դարձնում ես առևտրի առարկա, դա չի հանգեցնում խաղաղության. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ապրիլի 26-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում:

«Հարգելի՛ գործընկերներ, հարգարժան նախագահող, այսօր ավելի վաղ դուք ասացիք, որ այս հարթակը դիտարկում եք ավելի շուտ որպես ագորա, քան որպես արենա: Եվ ես կիսում եմ Ձեր այս մոտեցումը: Ցավոք, երբեմն մենք այս հարթակն օգտագործում ենք որպես մարտի դաշտ՝ մոռանալով Եվրոպայի խորհրդի հիմքում ընկած նախնական գաղափարը. համատեղ խնդիրներին լուծում գտնելու համար եվրոպական ազգերին մեկ վայրում հավաքելու գաղափարը, մասնատված մայրցամաքում խաղաղության վերակառուցման և պահպանման գաղափարը, Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության գաղափարը:

Երեկ իմ ադրբեջանցի կոլեգան հայտարարեց, որ Ադրբեջանն արել և անում է ամեն ինչ՝ խաղաղության հասնելու համար: Եւ ես հասկացա, որ լինելով միևնույն կազմակերպությունում՝ մենք, այդուհանդերձ, տարբեր կերպ ենք ընկալում այս կազմակերպության հիմքում ընկած հիմնական արժեքները: Մենք տարբեր կերպ ենք ընկալում խաղաղությունը, մենք տարբեր կերպ ենք ընկալում մարդու իրավունքները:

Երբ դու ծննդատուն ես ռմբակոծում, դա չի հանգեցնում խաղաղության: Երբ դու տարեց քաղաքացու ես գլխատում, դա չի հանգեցնում խաղաղության:

Երբ դու քո մայրաքաղաքի սրտում ավարների պուրակ ես կառուցում՝ տեղադրելով այնտեղ հայ զինվորների նվաստացնող և ապամարդկայնացնող մանեկեններ, երբ դու հպարտությամբ տանում ես երեխաներին այդ պուրակ և ցուցադրում այդ մանեկեններն ու այլ, այսպես կոչված, ավարները, դա չի հանգեցնում խաղաղության: Սա կարող է հանգեցնել քամահրանքի, գուցե ատելության, բայց ոչ՝ խաղաղության:

Երբ դու հրաժարվում ես ազատել ռազմագերիներին, այլ պահվող անձանց, երբ նրանց դարձնում ես առևտրի առարկա՝ շարունակաբար նորանոր պահանջներ ներկայացնելով, դա չի հանգեցնում խաղաղության: Երբ դու կարևորություն չես տալիս հայ ռազմագերիներին առնչվող ՄԻԵԴ որոշումներին, ԵԽԽՎ և Եվրոպական խորհրդարանի բանաձևերին՝ մերժելով մարդու իրավունքների պաշտպանության համար ստեղծված միջազգային գործիքները, դա չի հանգեցնում խաղաղության:

Երբ դու կրակում ես գյուղերի, իրենց հայրենիքում ապրող խաղաղ բնակիչների վրա՝ օգտագործելով մեծ և փոքր տրամաչափի զենքեր, դա չի հանգեցնում խաղաղության:

Երբ դու դիտավորյալ պայթեցնում ես գազամուղը և զրկում խաղաղ բնակչությանը, ներառյալ՝ երեխաներին, տաքանալու հնարավորությունից ցրտագույն եղանակային պայմաններում, դա խաղաղություն չէ:

Երբ քո զինված ուժերը բարձրախոսներով սպառնում են խաղաղ բնակչությանը՝ ստիպելով նրանց լքել իրենց տները և հայրենի գյուղերը, դա խաղաղություն չէ:

Երբ դու վնասում, ոչնչացնում ես հայկական եկեղեցիները, պատմամշակութային հուշարձանները, գերեզմանոցները նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումից, ԵԽԽՎ-ի, Եվրոպայի խորհրդարանի համապատասխան բանաձևերի ընդունումից հետո, երբ քո նախագահը հրապարակայնորեն կարգադրում է ջնջել հին հայկական ձեռագրերը Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիների վրայից՝ այսպիսով ջնջելով հայկական հետքն այդ տարածքներից, դա խաղաղություն չէ:

Հետևաբար, հարգելի՛ կոլեգաներ, խոսելով խաղաղության մասին, նախ եկեք համոզվենք, որ այստեղ, այս ագորայում, մենք նույն կերպ ենք ընկալում այդ բառը: Գուցե սա կօգնի մեզ սկսել վստահության կառուցման գործընթաց, խաղաղության կառուցման գործընթաց, եւ, ի վերջո, իրական խաղաղություն բերել մեր տարածաշրջանին»,- ասել է Արուսյակ Ջուլհակյանը:

Թեմայի այլ նորություններ