ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքեր ներդնել՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը. Զբիգնև Ռաուն` ՀՀ նախագահին
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    21%
    2 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    30%
    2 կմ/ժ
  • Լոռի 23°C
    40%
    9 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    48%
    12 կմ/ժ
  • Արարատ 26°C
    19%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    48%
    13 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    21%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    41%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    21%
    2 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    25%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    44%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.18523
  • Դոլար = 388.602

ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքեր ներդնել՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը. Զբիգնև Ռաուն` ՀՀ նախագահին

ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքեր ներդնել՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը. Զբիգնև Ռաուն` ՀՀ նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և վերջնական լուծմանն ուղղված գործընթացին Հայաստանի Հանրապետության լիակատար աջակցությունը: Նա ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին:

Այս համատեքստում Հանրապետության նախագահը կարևորել է հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և ընդգծել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:

ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն ևս կարևորել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը և նշել, որ այս հակամարտության վերջնական լուծման համար առաջին հերթին հակամարտող կողմերը պետք է մեծ կամք և քաղաքական պատրաստակամություն ցուցաբերեն:

Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն իր հնարավորությունների սահմաններում շարունակելու է ջանքեր ներդնել՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու այս տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը: 

Թեմայի այլ նորություններ