Դավիթ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    10%
    2 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    22%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    72%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 30°C
    19%
    4 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    68%
    4 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    10%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    66%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    10%
    2 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    39%
    11 կմ/ժ
  • Արցախ 19°C
    65%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17465
  • Դոլար = 388.08

Դավիթ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

Դավիթ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է․
 
«Այսօր նշում ենք մեր տոնացույցի ամենալուսավոր օրերից մեկը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը: Այն ավագներիս պարտավորեցնում է իրապես մտածել փոքրիկների իրավունքների ու ազատությունների մասին, առավել պատասխանատու լինել մեր հետնորդների ճիշտ դաստիարակության և կրթության ապահովման գործում: Երեխաները ոչ թե լսելով են սովորում, այլ՝ տեսնելով: Ուստի նրանց աշխարհընկալումը ձևավորվում է՝ հիմքում ունենալով նաև մեր օրինակը: Մեր երեխաներն են մեզ ստիպում ավելի բարի ու հանդուրժող լինել: Մենք էլ պետք է անենք ամեն հնարավորը մեր մանուկներին խաղաղ կյանք պարգևելու համար: «Ամեն լավը՝ երեխաներին» կարգախոսը պետք է դառնա համազգային ուղենիշ: Այդ դեպքում կունենանք երաշխավորված ապագա: Սիրելի՛ երեխաներ, անչափելի է մեր սերը ձեր հանդեպ: Ձեզ երջանիկ ու առողջ տեսնելու համար պատրաստ ենք սարեր շուռ տալ: Անկաշկանդ ու ազնիվ մեծացե՛ք: Դժվարությունների առաջ չծնկե՛ք: Նպատակասլացություն և անկոտրում կամք եմ ձեզ մաղթում... Մենք հավատում ենք Արցախի պայծառ ապագային, իսկ այդ ապագան կերտողը հենց դուք եք լինելու: Շնորհավո՜ր»:

Թեմայի այլ նորություններ