Բացվեց Արցախյան պատերազմներում հերոսացած ծովինարցիների հուշահամալիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    55%
    2 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    22 կմ/ժ
  • Լոռի 15°C
    62%
    17 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    33%
    29 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    37%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    55%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    52%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    55%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    39%
    20 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Բացվեց Արցախյան պատերազմներում հերոսացած ծովինարցիների հուշահամալիրը

Բացվեց Արցախյան պատերազմներում հերոսացած ծովինարցիների հուշահամալիրը

Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում բացվեց եւ օրհնվեց Արցախյան պատերազմներում եւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հայորդիներ Սարգիս Աբրահամյանի, Ռոբերտ Աբրահամյանի, Սպարտակ Զաքարյանի, Շոտա Զաքարյանի, Կարեն Սիմոնյանի, Հովհաննես Ենգոյանի, Ռադիկ Թադեւոսյանի, Մխիթար Զիրոյանի,Դանիել Սարգսյանի, Բաղդասար Գեւորգյանի, Մամիկոն Գյուրջյանի, Ստեփան Սիմոնյանի, Ջիվան Արշակյանի, Գեղամ Մելքոնյանի, Արման Սարգսյանի, Հրայր Տեր-Հովսեփյանի, Ժիրայր Մանուկյանի եւ Արայիկ Բարսեղյանի Փառքի հուշահամալիրը։

Հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը,Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարի տեղակալ Հայկ Պետրոսյանը, Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանը, Արցախյան պատերազմներում եւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված ծովինարցիների ընտանիքների անդամները, Ծովինարի միջնակարգ եւ տարրական դպրոցների մանկավարժներ եւ աշակերտներ, հյուրեր։

Միջոցառման մեկնարկին ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի նվագախմբի կատարմամբ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Ապա անուն առ անուն ներկայացվեցին Ծովինար գյուղի 18 հերոսները։ Այնուհետև օրհնության կարգ կատարեցին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվներ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը եւ Տեր Տարոն քահանա Հունանյանը։

«Այսօր Ծովինարը մի կողմից տխրություն, մի կողմից էլ անսահման հպարտություն է ապրում իր մարտիրոսված 18 քաջերի համար։ Նրանց նվիրված Փառքի հուշահամալիրի եւ պուրակի բովանդակության մեջ ես ուզում եմ տեսնել մեր ազգի բոլոր նահատակվածներին։ Իմ ու բոլոր ծովինարցիների անունից  խոնարհում  եմ բերում արտերկրում ապրող այն ծովինարցի բարերարներին, որոնց միջոցներով կառուցվել է այս հուշահամալիրը։ Աստծուն աղոթում եմ, որ այլեւս նման հուշարձանների կառուցման առիթ չունենանք, այլ փոխարենը գիտական ու մշակութային կենտրոններ, դպրոցներ ու մանկապարտեզներ, մարզական համալիրներ բացելու եւ օրհնելու երջանիկ ակնթարթներ ունենանք։ Ու բոլորիդ կխնդրեմ` չապրել պարտվածի հոգեբանությամբ, քանզի մեր այս հերոս տղաները պարտված զինվորներ չեն եղել, այլ եղել են անկախության զինվորներ։ Նրանց հաղթանակը մեր աչքի առաջ ունենալով` մենք պետք է շարժվենք առաջ։ Խաղաղություն ամենեցուն»,- ներկաներին դիմեց Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը։

 Հուշահամալիրի առջեւ ծաղիկներ խոնարհեց և ելույթով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Մեր ցավակցություններն ու խոնարհումն ենք բերում մեր հերոսների ընտանիքների անդամներին ու հարազատներին ու միաժամանակ խնդրում ենք, որ նրանք իրենց գլուխները միշտ բարձր պահեն, քանզի իրենց զավակներն ընկել են հայրենիքի համար, ընկել են գիտակցված մահով։ Իսկ ապրողներս պետք է կառուցենք այնպիսի հայրենիք, որն արժանի լինի մեր հերոսների թափած արյանը, նրանց մղած պայքարին։ Մենք պետք է ստեղծենք հզոր բանակ, հզոր տնտեսություն, մրցունակ գիտություն եւ այնպիսի երկիր, որտեղ մեր հերոսների հարազատները, մեր մյուս քաղաքացիները կապրեն բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով։ Ուզում եմ նաեւ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել այս հուշահամալիրի կառուցմանը»,- ասաց մարզպետը։

Իրենց ելույթներում ծովինարցի հերոսների սխրանքը փառաբանեցին նաեւ ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարի տեղակալ Հայկ Պետրոսյանը եւ միջոցառման նախաձեռնող ու կազմակերպիչ Սերոբ Սահակյանը։ Նրանք համոզմունք հայտնեցին, որ այս հուշահամալիրը սերունդներին բոցավառելու է հայրենասիրական ոգով ու հայրենանվիրությամբ։

Արարողության ընթացքում «Ծովինարցի ազատամարտիկ» հուշամեդալներ հանձնվեցին 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսներ Ռոբերտ Աբրահամյանի, Սպարտակ Զաքարյանի, Շոտա Զաքարյանի, Կարեն Սիմոնյանի, Հովհաննես Ենգոյանի ծնողներին, ինչպես նաեւ նույն պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայողներ Արկադի Քոչարյանին, Ցոլակ Թաթոսյանին եւ «Մարտական խաչ երկրորդ աստիճան» շքանշանի արժանացած Գագիկ Դավթյանին։ Միջոցառման նախաձեռնողների կողմից զոհվածների ընտանիքներին եւ Ծովինարի համայնքապետարանին, դպրոցներին, եկեղեցուն հանձնվեց Փառքի հուշահամալիրի մակետը` այն իրենց տներում, հիմնարկներում ստեղծված Փառքի անկյուններում տեղադրելու համար։

Նախաձեռնողների կողմից պատվոգրերով պարգեւատրվեցին հուշահամալիրի շինարարներ Արման Գեւորգյանը,Արման Սարգսյանը, Ռուբիկ Դավթյանը, Երվանդ Մելքոնյանը, ժամկետային զինծառայության մեջ գտնվող ծովինարցիները։ Կոմիտասի «Տեր, ողորմեա» ստեղծագործությունը կատարեցին Ծովինարի կիրակնօրյա հոգեւոր դպրոցի աշակերտները։ Արարողությունն ավարտվեց «Աղոթք խաղաղության» երգով, որը կատարեցին Ծովինարի միջնակարգ դպրոցի աշակերտները`միաժամանակ օդ բաց թողնելով խաղաղության խորհրդանիշ աղավնիներ։

Թեմայի այլ նորություններ