ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում իրենց գործընկերներին ներկայացրել են Հայաստանի և Արցախի անվտանգային իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    9%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    19%
    7 կմ/ժ
  • Լոռի 23°C
    44%
    13 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    54%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    11%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    11 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    9%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    41%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    10%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում իրենց գործընկերներին ներկայացրել են Հայաստանի և Արցախի անվտանգային իրավիճակը

ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում իրենց գործընկերներին ներկայացրել են Հայաստանի և Արցախի անվտանգային իրավիճակը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող՝ «Օրենսդրությունը ԱՄՆ-ում» թեմայով «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում Վաշինգտոնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ` ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, Քրիստինե Պողոսյանն ու Ալխաս Ղազարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը և «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը:

Այցի շրջանակում խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Ջեքի Սփիերի, Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեթրին Կլարքսի և Դեյվիդ Փրայսի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի անվտանգային իրավիճակին, ադրբեջանական վերջին ագրեսիային, արցախահայության իրավունքներին առնչվող հարցեր:

Ծրագրի շրջանակում խորհրդարանականները տարբեր հանդիպումներ են ունեցել նաև ԱՄՆ-ում կառավարման, բիզնեսի և հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ:

Թեմայի այլ նորություններ