Այսօր Ֆրանսիայի Սենատը կքննարկի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    83%
    10 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    85%
    10 կմ/ժ
  • Արարատ 12°C
    59%
    17 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    76%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    92%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Այսօր Ֆրանսիայի Սենատը կքննարկի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևը

Այսօր Ֆրանսիայի Սենատը կքննարկի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևը

Այսօր Ֆրանսիայի Սենատը կքննարկի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևը: Քննարկումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:30-ից: Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլ-յոմ Գոնտարդը:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծը քննարկելու սենատորների պատրաստակամության մասին հայտարարել էր ֆրանսիացի քաղաքագետ Բրունո Ռետայոն:

«Միայն նման անկախությունը կարող է երկար ժամանակով պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու ազատությունը, ովքեր բախվել են Թուրքիայի իսլամական էքսպանսիոնիզմին»,- գրել էր քաղաքագետը «Թվիթերի» իր միկրոբլոգում:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությամբ, այս պահին պահպանվում են՝ նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ջոնաթան Հոֆմանի խոսքով՝ ամերիկյան կողմը ողջունել է իրադարձությունների նման զարգացումը:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ օգնում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին՝ տրամադրելով սնունդ, հիգիենայի, բուժօգնության և ձմեռվա համար նախատեսված պարագաներ:

Ռուս խաղաղապահների պարեկային խմբերն էլ ապահովում են Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրեր սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող ավտոտրանսպորտի ուղեկցման աշխատանքները: Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր:

Թեմայի այլ նորություններ