Արցախում մտահոգությամբ հետևում ենք Դոնբասում իրավիճակի սրացման վերաբերյալ լուրերին. Արտակ Բեգլարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    10 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    66%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    79%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    67%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արցախում մտահոգությամբ հետևում ենք Դոնբասում իրավիճակի սրացման վերաբերյալ լուրերին. Արտակ Բեգլարյան

Արցախում մտահոգությամբ հետևում ենք Դոնբասում իրավիճակի սրացման վերաբերյալ լուրերին. Արտակ Բեգլարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին թելեգրամի իր ալիքում գրառում է կատարել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

Գրառման հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

«Քաղաքացիական բնակչության տարհանումը, զոհերի ու վիրավորների արձանագրումը և այլ զարգացումներ քիչ-քիչ հիշեցնում են 2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար աղետն Արցախում: Որպես Ադրբեջանի հետ երկու պատերազմներում մեծածավալ տառապանքներ արձանագրած ու անձամբ տեսած մարդ՝ կուզեի նման մասշտաբի տառապանք չտեսնել աշխարհի ոչ մի կետում, այդ թվում՝ Դոնբասում: Ցավալի է, որ աշխարհաքաղաքական տարաձայնություններն ու նկրտումները հանգեցնում են մարդկային շարունակական տառապանքների:

Ես դեռևս հույս ունեմ, որ ողջախոհությունն ու մարդասիրությունը կհաղթեն այս իրավիճակում և հնարավոր կլինի խաղաղ լուծում գտնել թե՛ Դոնբասում և թե՛ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում­՝ հաշվի առնելով բոլոր կողմերի հատկապես կենսական շահերը:

Ի դեպ, ադրբեջանա-ղարաբաղյան­ հակամարտությունն ավանդականորեն եղել է այն բացառիկ աշխարհաքաղաքական կետերից, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը համագործակցել են հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Թեև այդ համագործակցային ջանքերն արդյունք չեն տվել ադրբեջանական ագրեսիվ վարքի ու միջազգային կանխարգելիչ կոշտ արձագանքի բացակայության պատճառով, սակայն, կարծում եմ, Ղարաբաղի շուրջ համագործակցության երկարամյա դրական փորձը հնարավոր է կիրառել Դոնբասում և հասնել հակամարտության տևական կարգավորման»:

Թեմայի այլ նորություններ