ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։
ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե ինչ փոփոխություններ է կրել ՀՀ-ից Արցախին տրամադրվող աջակցության չափը և որ ոլորտների հաշվի է ապահովվելու հաջորդ տարվա տնտեսական աճը։ Պատգամավորը նաև ընգծեց, որ հաջորդ տարի կապիտալ ծախսերը նոր բյուջեյով կրկնապատկվելու են. «դա արդյոք իրատեսական է»։