Արցախում բնական գազը բաժանորդներին հասանելի կլինի մարտի 19-ից. այն արդեն մատակարարվում է «Արցախգազ»-ի ընդունման կետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    10%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    17%
    4 կմ/ժ
  • Լոռի 23°C
    44%
    13 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    54%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    11%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    11 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    10%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    41%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    10%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Արցախում բնական գազը բաժանորդներին հասանելի կլինի մարտի 19-ից. այն արդեն մատակարարվում է «Արցախգազ»-ի ընդունման կետ

Արցախում բնական գազը բաժանորդներին հասանելի կլինի մարտի 19-ից. այն արդեն մատակարարվում է «Արցախգազ»-ի ընդունման կետ

Այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Այն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից։ Այս մասին իրազեկում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրները բացառելու նպատակով Արցախի ներքին գործերի նախարարությունը հորդորում է.

Եղե'ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ:

Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե'ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները:

Նախքան գազասարքը գործարկելը նախ, անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը:

Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը:

Ծխատարի խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը:

Վթարային իրավիճակի առաջացման ժամանակ, խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը:

Ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարել՝ 911,101,112: Գազի վթարային ծառայություն՝ 1-04:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օրվա ընթացքում ավարտվել էին վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված էր գազամատակարարումից։ Խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո գտնվող տարածքում, իսկ Ադրբեջանը թույլ չէր տալիս մոտենալ վնասված խողովակաշարին: ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ, մարտի 16-ին ադրբեջանական կողմը սկսել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:

Թեմայի այլ նորություններ